02-04-2026 / 04:02
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Դեսպան Քվին. «2025-ը դարձել է շրջադարձային տարի հայ-ամերիկյան հարաբերությունների համար»

2025/12/09 12:07
Անվտանգություն, Կարևոր, Հայաստան, Միջազգային, Քաղաքականություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատում հանդես է եկել ԱՄՆ քաղաքականության առաջնահերթությունների և գործարար համայնքի հետ գործակցության նոր հնարավորությունների մասին ելույթով։ Իր խոսքում դեսպանը նշել է, որ 2025 թ․ ընթացքում հայ-ամերիկյան հարաբերություններում պատմական առաջընթաց է արձանագրվել, և հարաբերությունները այսօր ավելի ամուր են, քան երբևէ։ Նրա գնահատմամբ՝ տարին նշանավորվել է Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մեկնարկով, որը զգալիորեն ամրապնդել է քաղաքական, տնտեսական և անվտանգության ոլորտների համագործակցությունը։

Դեսպան Քվինը ընդգծել է, որ օգոստոսի 8-ի գագաթնաժողովը, որտեղ նախագահ Թրամփը հյուրընկալել է վարչապետ Փաշինյանին և նախագահ Ալիևին, դարձել է տարածաշրջանային խաղաղության գործընթացի բեկումնային փուլ։ Գագաթնաժողովում Հայաստանն ու Ադրբեջանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագրի նախապես համադրված տեքստը, իսկ ստորագրված համատեղ հռչակագիրը վերահաստատել է միջազգային սահմանների անխախտելիության և ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքը՝ համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի։ Դեսպանի խոսքով՝ այս հանձնառությունը նվազեցրել է անվտանգության հետ կապված մտահոգությունները և ստեղծել է առավել վստահելի ներդրումային միջավայր։

Քվինը նշել է, որ «Թրամփի ուղի հանուն միջազգային բարգավաճման և խաղաղության» նախաձեռնությունը բացել է Հայաստանի համար նոր հնարավորություններ՝ ընդլայնելու առևտրային ուղիները և վերաինտեգրվելու գլոբալ շուկաներին։ Նախաձեռնության շնորհիվ Հայաստանը ստացել է առավել նպաստավոր պայմաններով գործընկերներ ընտրելու հնարավորություն, ինչը, ըստ դեսպանի, ուժեղացրել է երկրի բանակցային դիրքերը ներմուծման, արտահանման և համատեղ ծրագրերի ոլորտում։

Դեսպանը հիշատակել է նաև օգոստոսի 8-ին ստորագրված երեք փոխըմբռնման հուշագրերը՝ ընդգծելով, որ դրանց իրականացումն արդեն սկսվել է։ Էներգետիկ անվտանգության հարցով հուշագիրը ձևավորել է երկկողմ համագործակցության նոր հարթակ, իսկ «123 համաձայնագրի» շուրջ ընթացող բանակցությունները Հայաստան են բերել քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաների անվտանգ կիրառման հեռանկարները։

Կիսահաղորդիչների և արհեստական բանականության ոլորտում համագործակցությունը ևս առաջընթաց է գրանցել․ Firebird ամերիկյան ընկերությունը ստացել է անհրաժեշտ արտահանման լիցենզիա և հայտարարել է 500 մլն ԱՄՆ դոլարի ներդրման մասին՝ համագործակցելով Dell և NVIDIA ընկերությունների հետ։ Սրանով ըստ Քվինի, Հայաստանը ուժեղացել է որպես տարածաշրջանային բարձր տեխնոլոգիաների կենտրոն։

Երրորդ հուշագիրը, որը վերաբերում է սահմանների անվտանգության և տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավմանը, նույնպես արդեն մտել է գործնական փուլ։ ԱՄՆ Մաքսային և սահմանային պահպանության ծառայության փորձագետները կատարել են նախնական գնահատում, իսկ 145 մլն ԱՄՆ դոլարի նոր ֆինանսավորումը ուղղվել է «Թրամփի ուղու» զարգացմանը և սահմանային կառավարման արդիականացմանը։

Ամփոփելով իր խոսքը՝ դեսպան Քվինը նշել է, որ 2025-ը դարձել է շրջադարձային տարի հայ-ամերիկյան հարաբերությունների համար, և ներկայումս բացված հնարավորությունները գործարար համայնքը պետք է օգտագործի առանց ուշացման։ Նա կրկին հաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը սերտորեն աշխատելու Հայաստանի բիզնես շրջանակների հետ՝ 2026 թվականը դարձնելու համար ավելի արդյունավետ և համագործակցային։

Նախորդ Լուրը

Իրանը Հայաստանի համար առանձնահատուկ գործընկեր-բարեկամ պետություն է. Նարեկ Բաբայան

Հաջորդ Lուրը

Թուրքիան 11 ամսում իր հարևան երկրներ 25,3 միլիարդ դոլարի արտահանում է իրականացրել

Այլ Լուրեր

Ժամանց

ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարում․ Զախարովա

01/04/2026
Միջազգային

Ոսկու արժեքը 16%-ով նվազել է մարտին, այն վերջին 17 տարվա ընթացքում թանկարժեք մետաղների գների առումով ամենավատ ամիսն է

01/04/2026
Կարևոր

Հայաստանն ընդգրկվել է ամենավատ օդի որակ ունեցող երկրների ցանկում

01/04/2026
Հաջորդ Lուրը

Թուրքիան 11 ամսում իր հարևան երկրներ 25,3 միլիարդ դոլարի արտահանում է իրականացրել

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարում․ Զախարովա

01/04/2026

Ոսկու արժեքը 16%-ով նվազել է մարտին, այն վերջին 17 տարվա ընթացքում թանկարժեք մետաղների գների առումով ամենավատ ամիսն է

01/04/2026

Հրթիռային հարվածների հետևանքով վնասվել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ուղղափառ տաճարը

01/04/2026

Հայաստանն ընդգրկվել է ամենավատ օդի որակ ունեցող երկրների ցանկում

01/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)