27-08-2026 / 05:48
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հեյդար Ալիևի արձանին «Ստալին» գրությունը թողած ադրբեջանցին ինքնասպան է եղել բանտում

2025/12/16 12:28
Ադրբեջան, Քաղաքականություն

Դեկտեմբերի 12-ին ադրբեջանցի քաղբանտարկյալ, «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության անդամ Էլբայի Քյարիմլին ինքնասպանություն է գործել բանտի բուժկետում։ Այս մասին հայտնել են կուսակցությունից, փոխանցում են ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցները։

Կուսակցության նախագահ Ալի Քյարիմլին դեպքի առնչությամբ հայտարարել է, որ եթե դա իսկապես ինքնասպանություն է, ապա բանտում մշտական ճնշումների ու կտտանքների հետևանքով է։

Էլբայի Քյարիմլին ձերբակալվել էր այն բանից հետո, երբ նա 2023թ․ օգոստոսին Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի արձանի վրա «Ստալին» գրությունն էր թողել։ Պաշտոնապես նրան ձերբակալել և 6 տարվա ազատազրկման էին դատապարտել «վաճառքի նպատակով մեծ քանակությամբ թմրանյութ պահելու» մեղադրանքով։ Հետագայում կալանքի ժամկետը փոխվել և սահմանվել էր 5 տարի։ Ընթացիկ տարվա հուլիսին հայտնի էր դարձել, որ Քյարիմլիին պատժախուց են տեղափոխել, սակայն պարզ չէ, թե որքան ժամանակով։

2024թ․ իր ձերբակալության քաղաքական դրդապատճառների մասին Քյարիմլին հայտարարել էր․ «Ես այսօր այստեղ եմ, որովհետև Հեյդար Ալիևի արձանի հետնամասում գրել եմ «Ստալին»։ Ոստիկանության բաժանմունքում ինձ ասացին, որ դու պետք է ընտրես կամ թմրանյութ, կամ զենք, հակառակ դեպքում քեզ կմեղադրեն պետական ​​դավաճանության մեջ։ Մենք ռազմական օբյեկտների լուսանկարներ կներբեռնենք քո հեռախոսի մեջ, կմեղադրենք Հայաստանին և Իրանին ռազմական գաղտնիքներ փոխանցելու մեջ։ Կոկորդս չորացավ լսածիցս…»։ Ըստ Քյարիմլիի՝ նրան ստիպել են համաձայնել թմրանյութի մեղադրանքին։

Նշենք, որ Ադրբեջանում ընդհանուր առմամբ շուրջ 400 քաղբանտարկյալ կա, որոնք հիմնականում ձերբակալվում են կեղծ մեղադրանքներով և պարբերաբար կտտանքների են ենթարկվում բանտում։

Նախորդ Լուրը

TRIPP-ը ստեղծվելու է պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության սկզբունքների հիման վրա․ ՀՀ դեսպանը՝ Վելայաթիին

Հաջորդ Lուրը

Վրաստանում քննարկում են օտարերկրյա զբոսաշրջիկների պարտադիր ապահովագրության մոդելը

Այլ Լուրեր

Ադրբեջան

Կասպից ծովում ջրի մակարդակի անկման պատճառով նոր կղզի է առաջացել

26/08/2026
Ադրբեջան

Բաքվի սլավոնական համալսարանում հայերեն կդասավանդվի

26/08/2026
Հայաստան

Հայաստանը քայլեր չի անում Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնելու համար. Ռուբինյան

26/08/2026
Հաջորդ Lուրը

Վրաստանում քննարկում են օտարերկրյա զբոսաշրջիկների պարտադիր ապահովագրության մոդելը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Կասպից ծովում ջրի մակարդակի անկման պատճառով նոր կղզի է առաջացել

26/08/2026

«Սիրիայի դեմոկրատական ուժերը հայտարարել են» լուծարման և սիրիական բանակում ներառվելու մասին

26/08/2026

Նեթանյահուն բացառում է, որ Իրանի հետ հնարավոր է համաձայնության հասնել

26/08/2026

Բաքվի սլավոնական համալսարանում հայերեն կդասավանդվի

26/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)