«The New York Times» պարբերականը Հայաստանը ներառել է այն 52 վայրերի ցանկում, ուր արժե այցելել 2026 թվականին: Հայաստանը զբաղեցրել է 20-րդ հորիզոնականն՝ առաջ անցնելով Իսպանիայից, Անգլիայից և Սեյշելյան կղզիներից:
Հոդվածում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել գինու մշակույթին: Լրագրողները հիշեցրել են, որ Հայաստանի գինեգործական ավանդույթներն ունեն ավելի քան 6000 տարվա պատմություն, իսկ այս տարվա մայիսին Երևանում կանցկացվի համաշխարհային գինու խոշորագույն մրցույթներից մեկը՝ Concours Mondial de Bruxelles-ը:








