02-04-2026 / 20:11
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Կապանի օդանավակայանը միջազգային կարգավիճակ կստանա

2026/01/22 15:01
Հասարակություն

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս. Ա.»-ի միջև ստորագրված կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններին»։ Նաև՝ լիազորություն է տրվում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ ստորագրելու այդ պայմանագիրը։

Կառավարության նիստում Գրիգորյանը նշեց. «Կապանի օդանավակայանը կարող է շահագործվել որպես միջազգային օդանավակայան։ Այսինքն՝ մենք ունենալու ենք երրորդ միջազգային օդանավակայանը ՀՀ-ում»։

Ի պատասխան փոխվարչապետի հարցի՝ ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը դրական պատասխան տվեց. «Նման իրավական հիմք է ստեղծվում, որովհետև գործող կոնցեսիոն կա որոշակի սահմանափակում, որ «Զվարթնոց» օդանավակայանից 250 կմ շառավղով հեռավորության վրա, եթե կառավարությունը որոշում է որևէ օդանավակայան փոխակերպել քաղաքացիական, տեղական կամ միջազգային օդանավակայանի, գործող կոնցեսիոնն ունի առավելություն՝ կառավարումը ստանձնելու։ Սակայն այս պարագայում Կապանի «Սյունիք» օդանավակայանը դուրս է գալիս այդ կարգավորումից»։

Ըստ նրա՝ իրավական առումով կդառնա միջազգային օդանավակայան, սակայն, բացի այդ, պետք է համապատասխան սարքավորումներ ու ներդրումներ իրականացվեն։

Որոշմամբ նախատեսվում է ընդլայնել Երևանի «Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների թողունակությունը՝ իրականացնելով շուրջ 425 մլն դոլարի կապիտալ ներդրում։

Բացի այդ, հինգերորդ լրացմամբ կոնցեսիոն պայմանագրի ժամկետը, որը պետք է ավարտվեր 2031-ին, երկարաձգվում է մինչև 2067-ի դեկտեմբերի 31-ը։ Փոխարենը՝ պայմանագրից հանվում են մի շարք արտոնություններ և անորոշ դրույթներ։

Նախորդ Լուրը

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթող է դարձել Remembering Paul Keres արագ շախմատի մրցաշարում

Հաջորդ Lուրը

Ադրբեջանում Առնո Բաբաջանյանի երաժշտությունն անվանել են «Բաքվի բանահյուսություն»

Այլ Լուրեր

Հայաստան

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառու կդառնան նաև օնլայն տաքսու վարորդները

02/04/2026
Թուրքիա

Թուրքիայում «Հայոց ցեղասպանություն» արտահայտության հետևանքով փակված ռադիոյի գործը տեղափոխվել է Պետական խորհուրդ

01/04/2026
Հայաստան

Ավանեսյան․ Ընտանեկան բժիշկների, թերապևտների, մանկաբույժների աշխատավարձերը բարձրացել են 20-40 %-ով

30/03/2026
Հաջորդ Lուրը

Ադրբեջանում Առնո Բաբաջանյանի երաժշտությունն անվանել են «Բաքվի բանահյուսություն»

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Փետրվարի 28-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 60 երկրների քաղաքացիներ․ ԱԳՆ

02/04/2026

Վերաբացվել է «Նաիրի» կինոթատրոնը. «Այն ոչ մի միջազգային կինոթատրոնի չի զիջում» (Ֆոտո)

02/04/2026

Ղարաբաղի շուրջ իրավիճակը մնում է զգայուն. Պուտին

02/04/2026

Ռուսաստանի հետ խնդիր չունենք ու չենք ուզում որևէ կերպ վնաս հասցնել Ռուսաստանի շահերին. Նիկոլ Փաշինյան

02/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)