16-08-2026 / 13:12
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Տեղի է ունեցել Թուրքիայի և Իրանի նախագահների հեռախոսազրույցը

2026/01/23 10:44
Թուրքիա, Իրան, Կարևոր, Հարավային Կովկաս

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ նախագահները քննարկել են Թուրքիա-Իրան երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր։

Զրույցի ընթացքում Էրդողանը հայտնել է, որ ուշադիր հետևում է Իրանում տեղի ունեցող իրադարձություններին և Թուրքիան կարևորում է Իրանի խաղաղությունն ու կայունությունը։ Նա նաև հավելել է, որ Թուրքիան երբեք դրական չի վերաբերվել Իրանի գործերին արտաքին միջամտության որևէ սցենարի։

Էրդողանն ընդգծել է, որ տարածաշրջանում խնդիրների լուծումը և լարվածության սրման կանխումը նույնպես բխում են Թուրքիայի շահերից։

Իրանական կողմն էլ շել է, որ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Իսլամական Հանրապետությանն աջակցելու Թուրքիայի դիրքորոշման համար և ներկայացրել, թե ինչ է կատարվել Իրանում: Նա նշել է, որ բողոքի ակցիաները սկզբում խաղաղ են եղել, սակայն հետո դրանց ներգրավվել են հատուկ պատրաստություն անցած ահաբեկիչներ, որոնք վայլել են ԱՄՆ և Իսրայելի ուղիղ աջակցությունը, և ցույցերն այլ բնույթ են ստացել:

Իրանի նախագահը վստահություն է հայտնել, որ իսլամական աշխարհի երկրների միասնության, համախմբվածության և համագործակցության, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի ու համատեղ ջանքերի շնորհիվ տարածաշրջանը կշարժվի խաղաղության, կայունության և տևական անվտանգության ուղղությամբ։ Փեզեշքիանը, անդրադառնալով Իրանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարձր և չափազանց գոհացուցիչ մակարդակին, նշել է, որ երկու երկրների հարաբերությունները գտնվում են շատ լավ ուղու վրա, և իրենք վճռական են ավելի զարգացնել և ամրապնդել երկկողմ հարաբերությունները։

Նա ընդգծել է, որ Իրան-Թուրքիա համագործակցության գերագույն խորհրդի 9-րդ նիստի անցկացման համար սպասում են Էրդողանի Թեհրան այցին: Էրդողանը ցավակցություն է հայտնել զոհերի կապակցությամբ և նշել, որ Իրանում խաղաղությունը, կայունությունը և անվտանգությունը Թուրքիայի համար շատ կարևոր է: «Մենք մշտապես անընդունելի ենք համարել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ միջամտողական սցենարները և այսօր ևս դրանք բացահայտորեն դատապարտում ու մերժում ենք»,-նշել է Էրդողանը։

Նախորդ Լուրը

Երբ կկայանա Մխիթարյանի գրքի շնորհանդեսը

Հաջորդ Lուրը

Հայաստանում բքի պատճաառով ճանապարհներ են փակվել

Այլ Լուրեր

ԱՄՆ

ԱՄՆ-ն USS George Washington ավիակիրն ուղարկում է Մերձավոր Արևելք

14/08/2026
ԱՄՆ

ԱՄՆ-Իրան պատերազմի հետևանքով աշխարհը կորցրել է 2,6 մլրդ բարել նավթ․ Reuters

14/08/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ն Իրանին սպառնում է «աննախադեպ» տնտեսական մեկուսացմամբ

14/08/2026
Հաջորդ Lուրը

Հայաստանում բքի պատճաառով ճանապարհներ են փակվել

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրաստանում Սամցխե-Ջավախեթիի նոր նահանգապետ է նշանակվել

14/08/2026

Զելենսկին չի կարողանում ԱՄՆ-ում Ուկրաինայի նոր դեսպան գտնել. Politico

14/08/2026

Վրաստանը երկարաձգել է դեպի Հայաստան և Ադրբեջան տանող նոր մայրուղիների կառուցման մրցույթի վերջնաժամկետը

14/08/2026

Լավրովը բացառել է Ուկրաինայի հակամարտության «սառեցումը»

14/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)