03-02-2026 / 21:03
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի դպրոցների ավելի քան 80%-ում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ․ ԿԳՄՍ

2026/02/03 17:53
Ժամանց, Հայաստան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Իսրայելում մասնակցել է «EducAItion 2026» նախարարական համաժողովին, որը նվիրված է արհեստական բանականության դարաշրջանում անհատականացված կրթության քաղաքականության մշակմանը:

Նախարարը հանդես է եկել ելույթով՝ ընդգծելով, որ արհեստական բանականությունը ոչ միայն փոխում է կրթության մոտեցումները, այլև դառնում է գիտության, տնտեսության և նորարարության զարգացման առանցքային գործոնը։ Նրա խոսքով՝ Հայաստանն ակտիվորեն հետևում է կրթության համակարգում ԱԲ գործիքների ընդգրկման գլոբալ գործընթացին՝ այս ուղղությամբ զարգացնելով նաև սեփական փորձը:

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանն այն քիչ երկրներից է, որտեղ դպրոցներում արդեն ներդրված են ԱԲ դասընթացների փորձնական ծրագրեր:

«Այս նախաձեռնություններն արդեն ընդգրկում են Հայաստանի բոլոր մարզերի տասնյակ դպրոցներ. ծրագրում ներառված են հարյուրավոր ուսուցիչներ և ավելի քան 600 աշակերտներ։ Տարիների ընթացքում ծրագրերի մասնակիցները ոչ միայն ամրապնդել են իրենց մաթեմատիկական և ծրագրավորման հմտությունները, այլև ձեռք են բերել ԱԲ գրագիտություն, քննադատական մտածողություն, թիմային աշխատանք և նորարար խնդիրների լուծման կարողություններ»,- նշել է նախարարը:

Ելույթի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջազգային տեխնոլոգիական միջոցառումներին, մասնավորապես՝ WCIT 2024-ին, որը երկրորդ անգամ անցկացվել է Հայաստանում՝ նպաստելով երկրի՝ որպես տեխնոլոգիական առաջատարի դիրքավորմանը:

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նաև ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությունը՝ գեներատիվ արհեստական բանականության կրթական ծրագրի գործարկման ուղղությամբ:

«Հայաստանում այս նախաձեռնությունները պարզապես կրթական բարեփոխումներ չեն․ դրանք մեր կրթական համակարգի հիմնասյուներն են։ Աշխարհաքաղաքական իրողությունները և բնական ռեսուրսների սահմանափակությունը մեզ ստիպում են առավելագույնս օգտագործել անսահման ռեսուրսը՝ մարդկային միտքը։ ԱԲ-ն մեզ համար հավասար հնարավորությունների բանալին է, որը թույլ է տալիս դուրս գալ ավանդական տնտեսությունների սահմաններից։ Մենք համոզված ենք, որ ԱԲ-ի նոր սերունդը կվերափոխի տնտեսությունը և կնպաստի ՀՀ-ում թվային վերափոխման քաղաքականությունների արդյունավետ իրականացմանը։Մեր պարտքն է պատրաստել սովորողներին ոչ միայն այսօրվա պահանջներին, այլև վաղվա հմտություններին՝ ապահովելով, որ նրանք լինեն փոփոխությունների ստեղծողներ, ոչ թե պարզապես հետևողներ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

Եզրափակելով խոսքը՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է, որ մինչև տասնամյակի ավարտը Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ, իսկ կրթական համակարգի շրջանավարտները պետք է դառնան ոչ թե արհեստական բանականության սպառողներ, այլ դրա ստեղծողներ։

ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակության կազմում է նաև նախարարի խորհրդական Արման Անդրիկյանը:

Նախորդ Լուրը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև

Այլ Լուրեր

Անվտանգություն

Հնդկաստանը պատրաստ է զարգացել ՀՀ հետ ռազմական համագործակցությունը նոր ուղղություններով

03/02/2026
Ժամանց

Tesla-ն ԱՄՆ-ում սկսել է Model Y ամենագնացի նոր տարբերակի վաճառքը (Ֆոտո)

03/02/2026
Իրան

Իրանից Հայաստան երկու չվերթ է չեղարկվել

03/02/2026
Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի դպրոցների ավելի քան 80%-ում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ․ ԿԳՄՍ

03/02/2026

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև

03/02/2026

Հնդկաստանը պատրաստ է զարգացել ՀՀ հետ ռազմական համագործակցությունը նոր ուղղություններով

03/02/2026

Tesla-ն ԱՄՆ-ում սկսել է Model Y ամենագնացի նոր տարբերակի վաճառքը (Ֆոտո)

03/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)