03-04-2026 / 13:01
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչպես են Հայաստանում պատրաստվում մարտի 8-ին․ Wildberries-ի հետազոտությունը

2026/03/06 17:05
Uncategorized @hy

Կանանց միջազգային օրվա նախաշեմին RWB-ի հետազոտական կենտրոնի մասնագետները ուսումնասիրություն են իրականացրել՝ պարզելու, թե ինչպես են Հայաստանում վերաբերվում այս տոնին, ում են առավել հաճախ նվերներ մատուցում և որ ապրանքային կատեգորիաներն են ամենապահանջվածը։

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ մարտի 8-ը շարունակում է մնալ երկրի ամենանշանակալի և ամենասիրելի տոներից մեկը։ Հարցված գնորդների 83%-ը նշել է, որ իրենց շրջապատում ընդունված է նշել կանանց միջազգային օրը, իսկ 84%-ը նախատեսում է այն նշել նաև այս տարի։

Ուշադրության և երախտագիտության տոն

Հայաստանի բնակիչների համար մարտի 8-ը նախևառաջ կապված է մտերիմների նկատմամբ ուշադրություն և հոգատարություն ցուցաբերելու հետ։

Տոնի հիմնական ասոցիացիաներից հարցվողները նշել են՝

  • ծաղիկներ և նվերներ մտերիմներին — 51%
  • կանացիություն, հոգատարություն և հարգանք կանանց նկատմամբ — 48%
  • ուրախություն և դրական զգացումներ — 38%

Հետաքրքիր է, որ Հայաստանում այս տոնը ավելի հազվադեպ է ասոցացվում գարնան սկզբի հետ, քան ԱՊՀ որոշ այլ երկրներում։ Ավելի հաճախ այն ընկալվում է որպես կանանց նկատմամբ երախտագիտություն և ուշադրություն արտահայտելու օր։

Ու՞մ են նվերներ տալիս

Հայաստանի բնակիչների մեծ մասը նախատեսում է շնորհավորել իր մտերիմներին։

Տղամարդկանց շրջանում 76%-ը պատրաստվում է նվերներ մատուցել՝ առավել հաճախ՝

  • մայրիկին — 78%
  • կնոջը կամ սիրելիին — 77%
  • քույրերին — 38%

Կանայք նույնպես ակտիվորեն շնորհավորում են իրենց հարազատներին․ հարցմանը մասնակցած  կին գնորդների 83%  նախատեսում են նվերներ գնել՝ առավել հաճախ շնորհավորելով

  • մայրիկին — 84%
  • դուստրերին — 47%
  • քույրերին — 47%

Որքա՞ն են պատրաստ ծախսել

Հետազոտության տվյալներով՝ գնորդների 55%-ը պատրաստ է նվերների համար ծախսել 10 000-ից մինչև 30 000 դրամ, իսկ ծախսերի միջին գումարը կազմում է մոտ 10 000 դրամ։

Ի՞նչ նվերներ են ընտրում

Հայաստանում Կանանց միջազգային օրվա համար ամենապահանջված նվերների կատեգորիաներն են՝

  • ծաղիկներ — 51%
  • հագուստ, կոշիկ և աքսեսուարներ — 40%
  • կոսմետիկ միջոցներ — 35%
  • տան համար ապրանքներ — 34%
  • օծանելիք — 31%

Միաժամանակ կանայք ամենից հաճախ կցանկանային ստանալ՝

  • ծաղիկներ — 47%
  • օծանելիք — 44%
  • հագուստ և աքսեսուարներ — 40%
  • զարդեր և ժամացույցներ — 35%
  • կոսմետիկ միջոցներ — 34%

Wildberries-ի մեկնաբանությունը

Ամփոփելով հետազոտության արդյունքները՝ Հայաստանում Wildberries-ի տարածաշրջանային տնօրեն Դավիթ Միրզոյանը շնորհավորել է կանանց տոնական ամսվա մեկնարկի առթիվ։

«Այս օրերին մենք նույնպես ցանկանում ենք մեր ներդրումն ունենալ տոնական տրամադրություն ստեղծելու գործում։ Wildberries-ի բրենդավորված ավտոմեքենան շրջելու է մայրաքաղաքի փողոցներով և կանանց ծաղիկներ է նվիրելու», — նշել է նա։

Wildberries-ի հետազոտության տվյալներով՝ Միջազգային կանանց օրը Հայաստանում շարունակում է մնալ կարևոր ավանդույթ, որը միավորում է ուշադրությունը, երախտագիտությունը և ջերմ շնորհավորանքները՝ ուղղված սիրելի կանանց։

Նախորդ Լուրը

Թուրքիան իր ռազմական ներուժով ՆԱՏՕ-ում 4-րդն է

Հաջորդ Lուրը

Իրանը նոր գերագույն հոգևոր առաջնորդ ունի

Այլ Լուրեր

Uncategorized @hy

Հրթիռային հարվածների հետևանքով վնասվել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ուղղափառ տաճարը

01/04/2026
Uncategorized @hy

Նյու Յորքի օդանավակայանում ինքնաթիռը թռիչքուղու վրա բախվել է հրշեջ մեքենային, կան տուժածներ

23/03/2026
Uncategorized @hy

Թուրքիայի ՊՆ․ Ադանայում ևս մեկ «Patriot» ՀՕՊ համակարգ կտեղակայվի

18/03/2026
Հաջորդ Lուրը

Իրանը նոր գերագույն հոգևոր առաջնորդ ունի

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ռուբինյանն ու Իրանի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ

03/04/2026

Իրանում hակամարտnւթյունը կարող է երկար տևել և կունենա երկարաժամկետ հետևանքներ․ Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով նախարար

03/04/2026

Արաղչին և Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

03/04/2026

Աֆղանստանի և Պակիստանի սահմանին վերսկսվել են բախnւմները

03/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)