16-08-2026 / 12:32
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ապրիլի 1-ից ԱՊՊԱ հատուցումների սահմանաչափերը կբարձրանան

2026/03/17 15:49
Հայաստան, Հասարակություն

Ապրիլի 1–ից ԱՊՊԱ համակարգում կբարձրանան հատուցման սահմանաչափերը։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանը։

Նրա խոսքով՝ որոշման հիմքում դրվել է ԱՊՊԱ համակարգի զարգացման ռազմավարությունը, որով նախատեսվել է իրականացնել հաճախորդակենտրոն քայլեր։ Նոր կարգավորմամբ գույքային վնասների դեպքում մեկ անձի համար նախատեսված 1 մլն 800.000 դրամի փոխարեն սահմանաչափը բարձրացվել է մինչև 2 մլն 500.000 դրամ։ Առողջությանը և կյանքին պատճառված վնասների դեպքում 3 մլն 300.000 դրամի փոխարեն այն սահմանվել է 3 մլն 500.000 դրամ, հայտնում էSputnik Արմենիան:

Եղիազարյանը նշել է, որ ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ ծախսերը հաճախ գերազանցել են նախկին սահմանաչափերը, ինչի հետևանքով քաղաքացիների վրա լրացուցիչ ֆինանսական բեռ է առաջացել։ Նրա խոսքով՝ նոր սահմանաչափերը հնարավորություն կտան զգալիորեն ավելի մեծ չափով ծածկել պատճառված վնասները և նվազեցնել քաղաքացիների անձնական ծախսերը։

«Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ այժմ` երբ կա փոխհատուցման վերին սահմանաչափ, որոշ հատուցումներ, երբ այդ սահմանաչափից բարձր են, չեն կատարվում։ Ընդհանուր առմամբ մոտավորապես 94 % վնասների փոխհատուցում է կատարվում։ Օրինակ, եթե սահմանաչափը 1.8 մլն դրամ է, բայց վնասը կազմել է 2.5 մլն դրամ, քաղաքացին 700.000 դրամ պետք է ինքը վճարեր։ Այժմ այդ սահմանաչափի բարձրացումն ի նպաստ քաղաքացու կլինի, չնայած մենք չենք կարող ձգտել 100 % վնասների փոխհատուցման»,-ասել է նա։

Բյուրոյի գործադիր տնօրենի խոսքով՝ փոփոխություններով բարձրացվել են նաև մեկ պատահարի հետևանքով բոլոր տուժածներին վճարվող ընդհանուր գումարների սահմանաչափերը։ Գույքային վնասների դեպքում այն 18 մլն դրամից դարձել է 25 մլն դրամ, իսկ առողջությանը հասցված վնասների համար նախատեսված 33 մլն դրամի սահմանաչափը բարձրացվել է մինչև 35 մլն դրամ։

Նախորդ Լուրը

2026-ին ԱԲ դասընթացներ կներդրվեն աշակերտների մոտ 80%-ի համար

Հաջորդ Lուրը

ՀՀ-ն ու Իրանը քննարկում են դպրոցներում պարսկերենի ուսուցումն ու կինոյում համատեղ ծրագրերը

Այլ Լուրեր

Արցախ

Արցախի բարբառը` iPhone-ների iOS օպերացիոն համակարգում

14/08/2026
Հայաստան

Կիևյան կամուրջը բաց է երթևեկության համար (տեսանյութ)

14/08/2026
Հայաստան

ՌԴ-ն պայմաններ է ներկայացրել ռուսական շուկա հայկական ապրանքների մուտքը վերականգնելու համար

14/08/2026
Հաջորդ Lուրը

ՀՀ-ն ու Իրանը քննարկում են դպրոցներում պարսկերենի ուսուցումն ու կինոյում համատեղ ծրագրերը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրաստանում Սամցխե-Ջավախեթիի նոր նահանգապետ է նշանակվել

14/08/2026

Զելենսկին չի կարողանում ԱՄՆ-ում Ուկրաինայի նոր դեսպան գտնել. Politico

14/08/2026

Վրաստանը երկարաձգել է դեպի Հայաստան և Ադրբեջան տանող նոր մայրուղիների կառուցման մրցույթի վերջնաժամկետը

14/08/2026

Լավրովը բացառել է Ուկրաինայի հակամարտության «սառեցումը»

14/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)