16-08-2026 / 12:26
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանի խորհրդարանում քննարկվում է Հորմուզի նեղուցով անցնող նավերից «անվտանգության հարկ» գանձելու նախագիծը

2026/03/19 13:30
Անվտանգություն, Իրան, Քաղաքականություն

Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանում Թեհրանի պատգամավոր Սոմայե Ռաֆիին հայտարարել է, որ օրենսդիրները մշակում են մի նախագիծ, որով նախատեսվում է տուրքեր և հարկեր գանձել Հորմուզի նեղուցով անցնող օտարերկրյա նավերից։ Այս մասին հայտնում է իրանական «Թասնիմ» գործակալությունը։

Ըստ պատգամավորի՝ նախագծի հիմքում ընկած է այն գաղափարը, որ քանի որ Իրանն է ապահովում նեղուցի անվտանգությունը, ապա այն որպես տարանցիկ ուղի օգտագործող երկրները պետք է վճարեն դրա դիմաց։

«Խորհրդարանականները հետամուտ են մի նախագծի, համաձայն որի՝ եթե Հորմուզի նեղուցն օգտագործվի որպես անվտանգ ուղի նավերի տեղաշարժի, էներգակիրների փոխադրման և պարենային անվտանգության համար, ապա երկրները պարտավոր կլինեն տուրքեր և հարկեր վճարել Իրանին»,- նշել է Ռաֆիին։ Նա ընդգծել է, որ տարածաշրջանային անվտանգությունը հաստատվելու է Իրանի «հզորությամբ և փառքով», իսկ մյուս պետությունները պետք է վճարեն այսպես կոչված «անվտանգության հարկ»։

Անդրադառնալով տարածաշրջանային լարվածությանը՝ Ռաֆիին վստահություն է հայտնել Իրանի ռազմաքաղաքական հաղթանակի նկատմամբ։ Նա շեշտել է, որ Թեհրանի հզորացումն անընդունելի է թշնամիների համար, սակայն դա «իրողություն է, որին նրանք ստիպված են հարմարվել»։

Պատգամավորը նաև հավելել է, որ անկախ հետագա զարգացումներից, Հորմուզի նեղուցով թշնամական երկրների նավերի անցումը շարունակելու է մնալ բարդ և «մարտահրավերներով լի»։

Նախորդ Լուրը

Թուրքիայում խորանում է ժողովրդագրական ճգնաժամը․ բնակչության ծերացումը սպառնում է տնտեսությանը

Հաջորդ Lուրը

ՀՀ-ն Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորությանը կմասնակցի ամենաբարձր մակարդակով. Փաշինյան

Այլ Լուրեր

Միջազգային

Զելենսկին չի կարողանում ԱՄՆ-ում Ուկրաինայի նոր դեսպան գտնել. Politico

14/08/2026
Անվտանգություն

Լավրովը բացառել է Ուկրաինայի հակամարտության «սառեցումը»

14/08/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ն USS George Washington ավիակիրն ուղարկում է Մերձավոր Արևելք

14/08/2026
Հաջորդ Lուրը

ՀՀ-ն Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորությանը կմասնակցի ամենաբարձր մակարդակով. Փաշինյան

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրաստանում Սամցխե-Ջավախեթիի նոր նահանգապետ է նշանակվել

14/08/2026

Զելենսկին չի կարողանում ԱՄՆ-ում Ուկրաինայի նոր դեսպան գտնել. Politico

14/08/2026

Վրաստանը երկարաձգել է դեպի Հայաստան և Ադրբեջան տանող նոր մայրուղիների կառուցման մրցույթի վերջնաժամկետը

14/08/2026

Լավրովը բացառել է Ուկրաինայի հակամարտության «սառեցումը»

14/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)