16-08-2026 / 14:26
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի ու Իրանի միջև սահմանը խաղաղության սահման է. դեսպան

2026/03/31 15:43
Իրան, Հայաստան, Քաղաքականություն

Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի բնորոշմամբ՝ Հայաստանի ու Իրանի միջև սահմանը խաղաղության սահման է, հետևաբար այդ տեսանկյունից ունի կենսական նշանակություն։ 

«Արմենպրես»-ի հետ զրուցում Խալիլ Շիրղոլամին այդ կերպ է գնահատել երկու երկրների միջև պետական սահմանի նշանակությունը հատկապես վերջին օրերին Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների ֆոնին։ 

«Անձամբ հանգստյան օրերին եղել եմ սահմանային անցակետում և իրանական կողմում հանդիպումներ եմ ունեցել սահմանային, անվտանգային ու մաքսային կառույցների ղեկավարների հետ։ Քննարկել ենք բազմաթիվ հարցեր, ընդ որում՝ անդրադարձել ենք ոչ միայն ներկա իրավիճակային խնդիրներին, այլև ընդհանուր առանցքային հարցերին, որոնք առնչվում են ցամաքային սահմանի հետ կապված որոշակի մարտահրավերներին։ Հայկական կողմն իր հերթին բարձրաձայնել էր մի քանի մտահոգություններ՝ կապված նույն մարտահրավերների հետ, հետևաբար քննարկեցինք այդ հարցերը։ Վստահ ենք, որ լուրջ խնդիրներ չկան և բոլոր հարցերը կլուծվեն»,- նշել է դիվանագետը։  

Դեսպանը հավաստիացրել է, որ պարբերաբար խոսում է սահմանային ծառայության աշխատակիցների հետ և հավելել, որ այս ընթացքում որևէ արտառոց դեպք չի գրանցվել։

«Սահմանին խառնաշփոթ վիճակ կամ կուտակումներ չկան։ Վերջին օրերին Իրանից Հայաստան եկող բեռնատարների հոսքը նվազել է, բայց դա պայմանավորված է իրանական Նովրուզով։ Մարդիկ իրենց ընտանիքներով նշում են ազգային տոնը»,- նշել է Շիրղոլամին։  

Դիվանագետը հայտնել է, որ հանդիպել է նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ՝ ունենալով արդյունավետ քննարկում թե՛ մարզի, թե՛ անցակետի հետ կապված հարցերի վերաբերյալ։   

«Առիթն օգտագործելով՝  տեղում ծանոթացա Ագարակ-Քաջարան 32 կիլոմետրանոց ճանապարհի շինաշխատանքների ընթացքին։ Ինչպես գիտեք, դրանցում ներգրավված է իրանական ընկերություններից մեկը։ Շատ ուրախ էի տեսնել, թե ինչ որակով ու արագությամբ են ընթանում շինաշխատանքները։ Հուսով եմ՝ մոտ ապագայում միասին կայցելենք ու կլուսաբանենք Քաջարանի թունելի շահագործման փաստաթղթի ստորագրման արարողությունը։

Այնուհետև այցելեցի Նորավանի ենթակայան, որտեղ կառուցվում է էլեկտրահաղորդման երրորդ հոսքագիծը։ Պայմանավորվել ենք, որ կարճատև դադարից հետո աշխատանքները հնարավորիս շուտ վերսկսվեն։ Ցավոք, պատերազմի պատճառով չկարողացանք այս տարի ապահովել իրանցի զբոսաշրջիկների ավելի մեծ հոսք դեպի Հայաստան»,- ընդգծել է Շիրղոլամին։  

Նախորդ Լուրը

Իտալիան արգելել է ԱՄՆ-ին օգտագործել Սիցիլիայի ավիաբազան՝ Իրանի դեմ գործողությունների համար

Հաջորդ Lուրը

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ

Այլ Լուրեր

Միջազգային

Զելենսկին չի կարողանում ԱՄՆ-ում Ուկրաինայի նոր դեսպան գտնել. Politico

14/08/2026
Անվտանգություն

Լավրովը բացառել է Ուկրաինայի հակամարտության «սառեցումը»

14/08/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ն USS George Washington ավիակիրն ուղարկում է Մերձավոր Արևելք

14/08/2026
Հաջորդ Lուրը

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրաստանում Սամցխե-Ջավախեթիի նոր նահանգապետ է նշանակվել

14/08/2026

Զելենսկին չի կարողանում ԱՄՆ-ում Ուկրաինայի նոր դեսպան գտնել. Politico

14/08/2026

Վրաստանը երկարաձգել է դեպի Հայաստան և Ադրբեջան տանող նոր մայրուղիների կառուցման մրցույթի վերջնաժամկետը

14/08/2026

Լավրովը բացառել է Ուկրաինայի հակամարտության «սառեցումը»

14/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)