Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ պաշտոնական Թբիլիսին ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը:
Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը պատրաստ է ներդրում ունենալ երկխոսության և խաղաղության գործընթացի զարգացման համար, եթե կողմերի մոտ նման անհրաժեշտություն առաջանա։
Հանդիպմանը Վրաստանի ու Ադրբեջանի ղեկավարները նաև քննարկել են տարածաշրջանային տրանսպորտային և էներգետիկ նախագծերը։ Անդրադարձ է կատարվել աշխարհաքաղաքական նոր զարգացումների պայմաններում «Միջին միջանցքի» նշանակությանը: Ըստ Վրաստանի վարչապետի՝ աշխարհաքաղաքական փոփոխությունների համատեքստում տարածաշրջանի տարանցիկ նշանակությունը մեծացել է:






