Թուրքիայում արտահերթ նախագահական ընտրություններ տեղի չեն ունենա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ կայացած կառավարության նիստից հետո։
Վերջին շրջանում Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP) առաջնորդ Օզգյուր Օզելը պարբերաբար կոչ է անում անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ։ Էրդողանը, արձագանքելով Օզելի հայտարարություններին, նշել է, որ հերթական նախագահական ընտրությունները Թուրքիայում նախատեսված են 2028 թվականին։
Ավելի վաղ «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) ղեկավար Դևլեթ Բահչելին նույնպես հայտարարել էր, որ ներկայիս իրավիճակում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումն անհնար է։








