16-04-2026 / 06:00
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թեհրանն ու Վաշինգտոնը երկշաբաթյա հրադադար են հայտարարել

2026/04/08 10:36
ԱՄՆ, Անվտանգություն, Իրան, Կարևոր, Միջազգային

ԱՄՆ-ն և Իրանը հայտարարել են երկշաբթյա հրադադարի մասին: Ապրիլի 10-ին կողմերը բանակցություններ են սկսելու Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում: Փոխանցում են իրանական ու ամերիկյան ԶԼՄ-ները:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հասել է իր նպատակներին և դադարեցում է Իրանի դեմ հարձակումներն ու ռմբակոծությունը՝ պայմանով, որ Իրանն «ամբողջությամբ, անմիջապես և անվտանգ» բացելու է Հորմուզի նեղուցը: Նա նաև ընդգծել, որ Իրանի ներկայացրած 10 կետանոց փաստաթուղթը ընդունում են որպես բանակցությունների հիմք:

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդն իր հերթին հայտարարել է, որ «երկիրը հասել է մեծ հաղթանակի և կարողացել է իր պայմանները պարտադրել հակառակ կողմին»։ Հայտարարության համաձայն՝ այդ կետերը ներառում են հետևյալ սկզբունքնեը՝

  1. Իրանի վրա չհարձակվելու երաշխիքների տրամադրում,
  2. Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության պահպանում,
  3. Ուրանի հարստացման Իրանի իրավունքի ճանաչում,
  4. Իրանի նկատմամբ բոլոր առաջնային և երկրորդային պատժամիջոցների չեղարկում,
  5. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի բոլոր բանաձևերի դադարեցում,
  6. Արտասահմանում Իրանի հաշիվների ապասառեցում,
  7. Իրանի կրած վնասների փոխհատուցում,
  8. Տարածաշրջանից ԱՄՆ ռազմական ուժերի դուրսբերում,
  9. Բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցում։
  10. ՄԱԿ ԱԽ բանաձևով այդ կետերի ամրագրում:

ԱԽ հայտարարության մեջ նաև ընդգծվել է, որ պատերազմում Իրանի գրեթե բոլոր նպատակները իրականացված են։ Հայտարարության համաձայն՝ բանակցությունների համար սահմանվել է մինչև երկու շաբաթ ժամկետ, որը կարող է երկարաձգվել կողմերի համաձայնությամբ։ Միաժամանակ ընդգծվում է, որ այս գործընթացը դեռ չի նշանակում պատերազմի ավարտ, և Իրանը պատրաստ է շարունակել ռազմական գործողությունները, եթե բանակցությունները չհանգեցնեն իր պահանջների լիարժեք իրականացմանը։

Թեհրանը նաև զգուշացնում է, որ հակառակ կողմի ցանկացած «սխալ քայլ» կարժանանա կոշտ պատասխանի՝ ընդգծելով, որ իրավիճակը շարունակում է մնալ լարված, իսկ վերջնական արդյունքը կախված է առաջիկա բանակցություններից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր. «Մի ամբողջ քաղաքակրթություն կոչնչանա այսօր գիշեր, և երբեք չի վերականգնվի։ Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց հավանաբար տեղի կունենա»։ Թեհրանն իր հերթին արձագանքել էր՝ ընդգծելով, որ վճռականորեն կպատասխանի, եթե Վաշինգտոնը իրականացնի իր սպառնալիքները:

Նախորդ Լուրը

Կարմիր խաչը կշարունակի երկխոսությունն Ադրբեջանի հետ հումանիտար հարցերի շուրջ

Հաջորդ Lուրը

Նեթանյահու. Հրադադարը Լիբանանի վրա չի տարածվի

Այլ Լուրեր

ԱՄՆ

Մտնում ենք TRIPP նախագծի իրագործման փուլ. Փաշինյան

15/04/2026
Ժամանց

Բեռլինի կենդանաբանական այգում նշում են աշխարհի ամենատարեց գորիլայի ծնունդը (Վիդեո)

15/04/2026
Հարավային Կովկաս

Վրաստանը չի կարող լիովին համապատասխանել ԵՄ արտաքին քաղաքականությանը նախքան անդամակցությունը․ Վրաստանի ԱԳՆ

15/04/2026
Հաջորդ Lուրը

Նեթանյահու. Հրադադարը Լիբանանի վրա չի տարածվի

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Երեք հայ ընդգրկվել է «Forbes»-ի «250 ամենանշանավոր self-made ամերիկանցիները» ցանկում

15/04/2026

Մայիսի 3-ից 5-ը ՀՀ օդային տարածքում կարգելվի ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքների իրականացումը

15/04/2026

Կրակոցներ Թուրքիայի դպրոցներից մեկում

15/04/2026

Մտնում ենք TRIPP նախագծի իրագործման փուլ. Փաշինյան

15/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)