30-08-2026 / 12:57
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թրամփը քննադատել է Հռոմի պապին Իրանի վերաբերյալ հայտարարությունների համար

2026/04/13 12:08
ԱՄՆ, Միջազգային, Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խիստ կերպով քննադատել է Հռոմի պապ Լեո XIV-ին՝ նրան անվանելով «թույլ» հանցավորության դեմ պայքարում և «սարսափելի» արտաքին քաղաքականության մեջ։ Այս մասին հայտնում է «Al Jazeera»-ն։

Թրամփը նման հայտարարությամբ հանդես է եկել «Truth Social» սոցիալական հարթակում կատարած գրառմամբ՝ արձագանքելով պապի վերջին հայտարարություններին, որոնք վերաբերում էին Իրանի շուրջ զարգացումներին և պատերազմական իրավիճակին։

Պապ Լեոն, որը պատմության մեջ առաջին պապն է, ով ունի ամերիկյան ծագում, վերջին շաբաթներին բազմիցս քննադատել է ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները Իրանի դեմ՝ կոչ անելով դադարեցնել արյունահեղությունը և անցնել բանակցությունների։ Նա նաև Թրամփի՝ Իրանի նկատմամբ հնչեցրած կոշտ սպառնալիքները բնորոշել է որպես «ամբողջությամբ անընդունելի»։

Ի պատասխան՝ Թրամփը հայտարարել է․ «Ես չեմ ցանկանում պապ, որը կարծում է, թե Իրանը կարող է ունենալ միջուկային զենք։ ․․․ Եվ չեմ ցանկանում այնպիսի պապ, որը քննադատում է ԱՄՆ նախագահի գործողությունները»։

Նա նաև նշել է, որ Հռոմի պապը պետք է «կենտրոնանա լավ պապ լինելու վրա, ոչ թե զբաղվի քաղաքականությամբ» և ընդգծել է, որ «նա լավ չի կատարում իր աշխատանքը»։

Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Թրամփը կրկնել է իր քննադատությունը՝ հավելելով, որ պապի «մեծ երկրպագուն չէ»։

Երկու առաջնորդների միջև լարվածությունը սրվել է նաև ԱՄՆ վարած ներգաղթի քաղաքականության պատճառով, որի վերաբերյալ ևս պապը հանդես է եկել քննադատական դիրքորոշմամբ։

Նախորդ Լուրը

Վիկտոր Օրբանը պարտություն է կրել Հունգարիայի խորհրդարանական ընտրություներում

Հաջորդ Lուրը

Իսրայելի արտաքին հետախուզական ծառայության նոր ղեկավար է նշանակվել

Այլ Լուրեր

ԱՄՆ

Թրամփը Հորմուզի նեղուցը պատկերող քարտեզ է հրապարակել՝ այն ներկայացնելով որպես ԱՄՆ տարածք

28/08/2026
Ադրբեջան

ԱՄՆ-ն Ադրբեջանին մեղադրել է ամերիկյան մաքսատուրքերը շրջանցելու հարցում Չինաստանին աջակցելու մեջ

28/08/2026
Միջազգային

Նեպալում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 469-ի

28/08/2026
Հաջորդ Lուրը

Իսրայելի արտաքին հետախուզական ծառայության նոր ղեկավար է նշանակվել

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հարավկովկասյան երկաթուղու շուրջ Հայաստանի պահանջները Ռուսաստանում զարմանք են առաջացնում․ Լավրով

28/08/2026

Ուկրաինայի հարցով բանակցությունները «խոր դադարի» մեջ են. Պեսկով

28/08/2026

Թրամփը Հորմուզի նեղուցը պատկերող քարտեզ է հրապարակել՝ այն ներկայացնելով որպես ԱՄՆ տարածք

28/08/2026

«Ֆորմուլա-1»-ը վեց տարվա դադարից հետո վերադառնում է Թուրքիա

28/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)