06-06-2026 / 20:09
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Լիբանան-Իսրայել բանակցությունները պետք է առանձնացվեն Իրանի հետ հակամարտությունից․ Լիբանանի նախագահ

2026/04/20 16:10
Իրան

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հայտարարել է, որ Իսրայելի հետ նախատեսվող խաղաղ բանակցությունները չպետք է կապվեն Իրանի հետ ընթացող հակամարտության կարգավորման գործընթացի հետ։ Այս մասին հայտնել է «CNN World»-ը։

Աունի խոսքով՝ Լիբանանը կանգնած է ընտրության առաջ՝ կամ շարունակել պատերազմը՝ դրա հումանիտար, սոցիալական և տնտեսական ծանր հետևանքներով, կամ անցնել բանակցությունների՝ հասնելու երկարաժամկետ կայունության։ Աունը նաև նշել է, որ իր կառավարությունը հավատարիմ է «Հեզբոլլահ» շարժման զինաթափման գործընթացին։

Նախագահի խոսքով՝ բանակցությունների հիմնական նպատակներն են՝ դադարեցնել ռազմական գործողությունները, ավարտել Իսրայելի ներկայությունը Լիբանանի հարավային շրջաններում և ապահովել լիբանանյան բանակի տեղակայումը միջազգային ճանաչում ունեցող սահմաններին։

Աունը նաև ընդգծել է, որ Դոնալդ Թրամփը նպաստել է հրադադարի հաստատմանը և բանակցությունների մեկնարկին։ Ակնկալվում է, որ բանակցությունները կարող են շարունակվել արդեն այս շաբաթ։

Իր հերթին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելական զորքերը չեն լքի Լիբանանի հարավում զբաղեցրած դիրքերը գործող 10-օրյա հրադադարի ընթացքում, որի ժամկետը լրանում է այս շաբաթվա վերջին։

Միաժամանակ, Իրանը շարունակում է լիբանանյան զարգացումները կապել իր և ԱՄՆ-ի միջև հակամարտության հետ՝ պահանջելով դադարեցնել իսրայելական հարվածները Լիբանանի և խմբավորման դեմ։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն ընդգծել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև «համապարփակ հրադադարի» համաձայնագրի քննարկման դեպքում Լիբանանը պետք է ներառվի դրա մեջ։

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին 1993 թվականից ի վեր առաջին անգամ Վաշինգտոնում ԱՄՆ միջնորդությամբ Իսրայելի և Լիբանանի միջև տեղի էին ունեցել ուղիղ բանակցություններ երկու երկրների դեսպանների, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, ինչպես նաև ԱՄՆ դիվանագետների մասնակցությամբ։ Իսկ «Հեզբոլլահ»-ը կտրականապես մերժել էր բանակցությունները՝ դրանք որակելով որպես «անիմաստ» և «զիջում» Իսրայելին ու ԱՄՆ-ին։

Նախորդ Լուրը

Հայաստանը պատրաստ է բացել հայ-թուրքական սահմանը․ Կոստանյան

Հաջորդ Lուրը

Ռուսաստանը պատրաստ է աջակցել ԱՄՆ-Իրան բանակցություններին․ Պեսկով

Այլ Լուրեր

Ադրբեջան

CNN-ի բացառիկ բացահայտումը․ Իսրայելը Իրանի դեմ պատերազմի ընթացքում գաղտնի զորք է տեղակայել Ադրբեջանում

05/06/2026
Ադրբեջան

Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

05/06/2026
ԱՄՆ

Թրամփ. Մենք հաղթանակի կհասնենք կա՛մ թղթի վրա, կա՛մ ռազմական ճանապարհով

05/06/2026
Հաջորդ Lուրը

Ռուսաստանը պատրաստ է աջակցել ԱՄՆ-Իրան բանակցություններին․ Պեսկով

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի, Վրաստանի և Ֆիլիպինների քաղաքացիներին

05/06/2026

ԵՄ-ն հայտարարել է Հայաստանին շարունակական աջակցության մասին՝ ռուսական տնտեսական ճնշումների ֆոնին

05/06/2026

Ազովի ծովում ԱԹՍ հարձակումներից Ադրբեջանի հինգ քաղաքացի է մահացել

05/06/2026

CNN-ի բացառիկ բացահայտումը․ Իսրայելը Իրանի դեմ պատերազմի ընթացքում գաղտնի զորք է տեղակայել Ադրբեջանում

05/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)