22-07-2026 / 17:28
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուբեն Վարդանյանը ուղերձ է հղել ՄԻՊ-ին՝ հայ գերիների հարցով

2026/04/21 15:26
Արցախ, Հայաստան, Հասարակություն

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ուղերձ է հղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին՝ անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ գերիների վիճակին և առաջարկելով մի շարք քայլեր։ Ուղերձը փոխանցվել է ընտանիքի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։

Վարդանյանը կոչ է արել ՄԻՊ-ին դիտարկել Բաքու այցելելու հնարավորությունը՝ ընդգծելով, որ մինչ այժմ տնտեսական և այլ հարցերով Բաքու այցելած ՀՀ պատվիրակությունների ներկայացուցիչներից որևէ մեկը չի հանդիպել հայ գերիներին։ Նա նաև նշել է, որ իր կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, պատրաստ է մասնակցել նման նախաձեռնությանը։

Ուղերձում Վարդանյանը տեղեկացրել է, որ հանդիպել է Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևայի հետ և բարձրացրել հայ բանտարկյալների պահման պայմաններին վերաբերող մի շարք հարցեր՝ այդ թվում կենցաղային, բժշկական, իրավական և մարդասիրական խնդիրները։ Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցել Բաքու այցի կազմակերպմանը, սակայն այն դեռ չի իրականացվել։

Վարդանյանը նաև նշել է, որ հայ գերիները երկար ժամանակ պահվում են ադրբեջանական բանտերում՝ առանց ընտանիքների հետ հանդիպումների և միջազգային կառույցների, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, անկախ մոնիթորինգի։

Նա կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի օմբուդսմենների միջև համակարգված աշխատանքի անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ դրա բացակայությունը սահմանափակում է մարդասիրական հարցերի լուծման հնարավորությունները։

Ուղերձի վերջում Վարդանյանը ՄԻՊ-ին ուղղել է մի շարք հարցեր՝ կապված Բաքու հնարավոր այցի, ադրբեջանական կողմի հետ համագործակցության և մինչ այժմ ձեռնարկված քայլերի վերաբերյալ՝ ընդգծելով հայ գերիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ անհապաղ և հետևողական գործողությունների անհրաժեշտությունը։

Նախորդ Լուրը

Իրանական պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար դեռ չի մեկնել Պակիստան

Հաջորդ Lուրը

ԵՄ-ում ուկրաինացի փախստականների թիվը հասել է 4.4 միլիոնի

Այլ Լուրեր

Թուրքիա

Անկարայում ուղղաթիռ է կործանվել. օդաչուն զոհվել է

22/07/2026
Հայաստան

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն

22/07/2026
Անվտանգություն

Ֆրանսիան 15 տարեկանից ցածր երեխաներին կարգելի սոցիալական ցանցերից օգտվել

22/07/2026
Հաջորդ Lուրը

ԵՄ-ում ուկրաինացի փախստականների թիվը հասել է 4.4 միլիոնի

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Անկարայում ուղղաթիռ է կործանվել. օդաչուն զոհվել է

22/07/2026

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն

22/07/2026

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանում վառելիքի շուկայում առաջացած դժվարությունները ժամանակավոր են

22/07/2026

Wildberries-ի պահեստների հրդեհից պատճառված վնասը գերազանցել է Ռուսաստանի 53 մարզերի տարեկան բյուջեները

22/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)