28-04-2026 / 19:15
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Կայացավ «Տարածաշրջանային զարգացումները և «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հեռանկարները» խորագրով քննարկումը

2026/04/28 16:30
Կարևոր, Հայաստան, Հարավային Կովկաս

Կայացավ Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի, Օրբելի վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված «Տարածաշրջանային զարգացումները և «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հեռանկարները» խորագրով կլոր սեղան – քննարկումը, որը համախմբել էր պետական, փորձագիտական և միջազգային շրջանակների ներկայացուցիչների՝ քննարկելու տարածաշրջանային կապակցվածության, տնտեսական զարգացման և Հայաստանի ռազմավարական առաջնահերթությունների առանցքային հարցերը։

Քննարկմանը բացման խոսքով հանդես եկավ Օրբելի վերլուծական կենտրոնի համակարգող Միքայել Յալանուզյանը։ Ողջույնի խոսքերով հանդես եկան նաև ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը՝ ընդգծելով տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերի և մասնավորապես «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության կարևորությունը Հայաստանի տնտեսական և քաղաքական զարգացման համատեքստում։

Առաջին պանելային քննարկումը նվիրված էր միջազգային տրանսպորտային նախագծերին Հայաստանի ներգրավվածության քաղաքականությանը՝ որպես տնտեսական կայունության և ռազմավարական առաջնահերթության հիմք։ Բանախոսները անդրադարձան «Խաղաղության խաչմերուկ» նախագծի ռազմավարական նշանակությանը, տարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ կապակցվածության զարգացման հեռանկարներին, ինչպես նաև էներգետիկ բաղադրիչին և ներառական տնտեսական աճի հնարավորություններին։

Քննարկման շրջանակում տեղի ունեցավ նաև Օրբելի վերլուծական կենտրոնի և Էմիրությունների Ռազմավարական ուսումնասիրությունների և հետազոտությունների կենտրոնի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը, ինչը կարևոր քայլ էր երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ։

Երկրորդ պանելային քննարկման ընթացքում ուշադրության կենտրոնում էին «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում տրանսպորտային համակարգի զարգացման խնդիրներն ու հեռանկարները։ Մասնակիցները քննարկեցին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության դինամիկան, տրանսպորտային համակարգի ներկա վիճակը բիզնեսի տեսանկյունից, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները՝ մասնավորապես Իրանի և Վրաստանի հետ կապակցվածության համատեքստում։

Օրվա երկրորդ կեսին տեղի ունեցած երրորդ պանելային քննարկումը նվիրված էր Հայաստանի արտաքին և տնտեսական քաղաքականության դիվերսիֆիկացմանը՝ փոփոխվող աշխարհակարգի պայմաններում։ Բանախոսները ներկայացրին գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերները, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի դերակատարությունը տարածաշրջանային կայունության ապահովման գործում, ինչպես նաև բեռնափոխադրումների հոսքերի դինամիկան և այլընտրանքային կապուղիների զարգացման հեռանկարները։

Կլոր սեղան – քննարկման ընթացքում ծավալվեցին ակտիվ քննարկումներ, հարցուպատասխաններ և կարծիքների փոխանակում, որոնք ընդգծեցին տարածաշրջանային համագործակցության խորացման և ենթակառուցվածքային նախագծերի իրականացման կարևորությունը Հայաստանի զարգացման և կայունության ապահովման տեսանկյունից։

Նախորդ Լուրը

Պատկան մարմինները հետևում են իրավիճակին՝ բացառելու գնաճը․ Էկոնոմիկայի նախարարությունն անդրադարձել է հեղուկ գազի խնդրին

Հաջորդ Lուրը

Ադրբեջանին պետք չէ հաղորդակցությունների լիակատար բացում, ինչպես գրված է փաստաթղթերում. Իսկանդարյան

Այլ Լուրեր

Հայաստան

«Գազպրոմ»-ը Հայաստանում կստեղծի 0.107 մլրդ խմ ծավալով գազի պահուստ

28/04/2026
Թուրքիա

Կարսում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը

28/04/2026
Ադրբեջան

Ադրբեջանին պետք չէ հաղորդակցությունների լիակատար բացում, ինչպես գրված է փաստաթղթերում. Իսկանդարյան

28/04/2026
Հաջորդ Lուրը

Ադրբեջանին պետք չէ հաղորդակցությունների լիակատար բացում, ինչպես գրված է փաստաթղթերում. Իսկանդարյան

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

«Գազպրոմ»-ը Հայաստանում կստեղծի 0.107 մլրդ խմ ծավալով գազի պահուստ

28/04/2026

Կարսում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը

28/04/2026

Ադրբեջանին պետք չէ հաղորդակցությունների լիակատար բացում, ինչպես գրված է փաստաթղթերում. Իսկանդարյան

28/04/2026

Կայացավ «Տարածաշրջանային զարգացումները և «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հեռանկարները» խորագրով քննարկումը

28/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)