Մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում կայանալիք շքերթում չեն լինի ռազմական տեխնիկայի շարասյուներ և ռազմական կուրսանտներ՝ պայմանավորված «ներկա օպերատիվ իրավիճակով»։ Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ ՊՆ-ն։
Նախարարությունը հայտնել է, որ Կարմիր հրապարակում շքերթին չեն մասնակցի նաև «սուվորովյան ռազմական և նախիմովյան ուսումնարանների սաները, կադետական կորպուսների ներկայացուցիչները, սակայն շքերթի ավիացիոն մասը կկայանա։
Նշենք, որ 2007 թվականից ի վեր առաջին անգամ է, որ ամենամյա ավանդական շքերթը անցկացվում է առանց ռազմական տեխնիկայի։








