08-05-2026 / 11:57
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի կողմից հրադադարի խախտման և պատասխան հարվածների մասին

2026/05/08 10:20
ԱՄՆ, Անվտանգություն, Իրան

Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի խոսնակը հայտնել է, որ Միացյալ Նահանգները խախտել է հրադադարի ռեժիմը՝ թիրախավորելով իրանական նավթակիր նավերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները։

Ըստ իրանական կողմի տարածած հայտարարության՝ ամերիկյան ուժերը հարձակվել են երկու նավթակիր նավի վրա, որոնցից մեկը շարժվում էր Ջասկի շրջանից դեպի Հորմուզի նեղուց, իսկ մյուսը մուտք էր գործում նեղուց՝ ԱՄԷ-ի Ֆուջեյրա նավահանգստի դիմաց։ Խոսնակը նաև հավելել է, որ ԱՄՆ-ն, տարածաշրջանի որոշ երկրների հետ համագործակցությամբ, օդային հարձակման է ենթարկել քաղաքացիական տարածքներ Բանդար Խամիրի, Սիրիկի ափերին և Ղեշմ կղզում։

Նա հայտնել է, որ ի պատասխան այս գործողությունների՝ Իրանի զինված ուժերը հարվածներ են հասցրել ամերիկյան ռազմական նավերին։ Հարձակումներն իրականացվել են Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում և Չաբահար նավահանգստի հարավում։

Իրանական կողմի պնդմամբ՝ ամերիկյան ռազմական նավերին հասցվել են զգալի վնասներ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը, սակայն, հերքել է ռազմանավերի վնասումը՝ հայտարարելով, որ հետ են մղել իրանական հարձակումները: Ամերիկյան կողմը նաև հայտնել է, որ թիրախավորել են իրանական այն ռազմական օբյեկտները, որտեղից իրականացվել են հարձակումները, այդ թվում՝ հրթիռների և ԱԹՍ-ների արձակման կայաններ, հրամանատարական կետեր:

Նախորդ Լուրը

Նիկոլ Փաշինյանը ներկա չի լինի Մոսկվայի մայիսի 9-ի շքերթին

Այլ Լուրեր

ԱՄՆ

Ռուբիո. ԱՄՆ պաշտոնյաններն ինտենսիվ աշխատում են Իրանի հետ հակամարտության դիվանագիտական ​​լուծման համար

06/05/2026
Անվտանգություն

Ղազախստանը պետք է երկու տարում արդիականացնի զինված ուժերը. Տոկաև

06/05/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ն ժամանակավորապես դադարեցնում է Հորմուզի նեղուցում «Ազատություն» ծրագրի իրագործումը

06/05/2026
Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի կողմից հրադադարի խախտման և պատասխան հարվածների մասին

08/05/2026

Նիկոլ Փաշինյանը ներկա չի լինի Մոսկվայի մայիսի 9-ի շքերթին

07/05/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է մեր գործընկեր, թուրքագետ Գևորգ Կալլոշյանը

07/05/2026

ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումին է տեղափոխվել Հայաստան

07/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)