Բաքվի Ղարադաղի շրջանի Լոքբաթան ավանում գտնվող պահեստային համալիրում խոշոր հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել այդ երկրի արտակարգ իրավիճակների նախարարը: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Հրդեհի առաջացման պատճառներն առայժմ հայտնի չեն: Տուժածների մասին տվյալներ ևս դեռ չկան:









