26-05-2026 / 19:33
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ-ն ու ԱՄՆ-ն «ԹՐԻՓՓ»-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիր են նախաստորագրել

2026/05/26 17:19
ԱՄՆ, Կարևոր, Հայաստան

Մայիսի 26-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից նախաստորագրվել է Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման վերաբերյալ ռազմավարական համագործակցության» շրջանակային համաձայնագիրը:

Համաձայնագրի 3-րդ հոդվածը սահմանում է.

  1. Կողմերը նախատեսում են, որ ԹԶԸ ԱՄՆ-ն շարունակելու է մշտապես հանդիսանալ Միացյալ Նահանգների սեփականությունը և գտնվել նրա վերահսկողության ներքո, և որ որևէ երրորդ կողմ չի կարող ձեռք բերել ԹԶԸ ԱՄՆ-ի նկատմամբ սեփականության իրավունքներ։
    Կողմերի քաղաքականությունն է միասին աշխատել ԹՐԻՓՓ-ի ստեղծման ուղղությամբ, և երկու Կողմերն ուղղակիորեն շահագրգռված են ԹՐԻՓՓ-ի հաջողությամբ:
  2. Կողմերի մտադրությունն է, որ ԹԶԸ ԱՄՆ-ի և Հայաստանի կողմից հիմնադրվի համատեղ ձեռնարկություն՝ ԹԶԸ անվանմամբ, որում ԹԶԸ ԱՄՆ-ին պատկանում է 74% վերահսկող բաժնեմասնակցություն, իսկ Հայաստանին՝ 26% բաժնեմասնակցություն: Կողմերը նախատեսում են, որ ԹԶԸ-ն կաջակցի ԹՐԻՓՓ-ի իրականացմանը: ԹԶԸ-ի ստեղծման նպատակով Կողմերը նախատեսում են, որ ԹԶԸ ԱՄՆ-ն և Հայաստանը ստորագրեն երկու առանձին փաստաթուղթ՝ ա) ԹԶԸ-ի կանոնադրությունը և բ) Բաժնետիրական համաձայնագիրը:
  3. Կողմերը նախատեսում են, որ Բաժնետերերը նախնական 49-ամյա ժամկետի ավարտից հետո հնարավորություն ունենան փոխադարձ համաձայնությամբ երկարաձգելու 6-րդ հոդվածի 2-րդ կետում նշված իրավունքները ևս 50 տարով․ այդ դեպքում Հայաստանի բաժնեմասնակցությունը ԹԶԸ-ում պետք է ավելանա մինչև 49%, իսկ ժամկետի երկարաձգումը պետք է լինի Հայաստանի կողմից միակ հատուցումը ԹԶԸ-ում Հայաստանի բաժնեմասնակցության նշված ավելացման համար: Հայաստանի բաժնեմասնակցության ավելացումը պետք է լինի ԹԶԸ ԱՄՆ-ի կողմից միակ հատուցումը ժամկետի երկարաձգման համար:
  4. Կողմերը նախատեսում են, որ Բաժնետերերը, ըստ անհրաժեշտության, ԹԶԸ-ի կանոնադրության մեջ և Բաժնետիրական համաձայնագրում պետք է սահմանեն որոշումների կայացման հատուկ մեխանիզմներ՝ փոխադարձ համաձայնություն պահանջող և Կողմերին վերապահված հարցերի համար, որոնք պետք է մանրամասն ներկայացվեն ԹԶԸ-ի կանոնադրության մեջ և (կամ) Բաժնետիրական  համաձայնագրում:
  5. Կողմերին վերապահված հարցերը վերաբերում են հետևյալին, սակայն չեն սահմանափակվում դրանցով՝ բաժնետերերի մասնակցություն (այդ թվում՝ ԹԶԸ-ում վերահսկողության փոփոխությունը, բաժնետոմսերի փոխանցումը ԹԶԸ-ում, ՀՆԿ-ների հիմնադրումը և դրանց նկատմամբ սեփականությունը), խոշոր պայմանագրային և ֆինանսական գործարքներ կնքելու մասին որոշումներ, կոնցեսիոն իրավունքների շնորհում և կոնցեսիոն համաձայնագրերի վերջնական պայմանների սահմանում և Համատեղ հռչակագրին, ազգային անվտանգությանը վերաբերող և քաղաքական բնույթի այլ հարցեր: ՀՆԿ-ների մակարդակում համանման հարցերը նույնպես պետք է դիտարկվեն որպես փոխադարձ համաձայնություն պահանջող Կողմերին վերապահված հարցեր, որոնք պետք է մանրամասն ներկայացվեն ԹԶԸ-ի կանոնադրության մեջ և (կամ) Բաժնետիրական համաձայնագրում:
  6. ԹԶԸ-ի կամ դրա ՀՆԿ-ների կողմից անհրաժեշտ գործարքների կնքմանն աջակցելու նպատակով Հայաստանը համաձայնում է բացառություններ նախատեսել բաժնետիրական ընկերությունների, գնումների և պետություն-մասնավոր գործընկերության ձևավորման վերաբերյալ Հայաստանի օրենսդրությամբ: Հայաստանը համաձայնում է, որ այդ բացառությունները, ըստ անհրաժեշտության, պետք է նշվեն Բաժնետիրական  համաձայնագրում և (կամ) ԹԶԸ-ի կանոնադրության մեջ։

Փաստաթղթի ստորագրումից հետո ավարտվել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Հայաստան այցը:

Նախորդ Լուրը

Վրաստանը նշում է Անկախության օրը

Այլ Լուրեր

Ադրբեջան

Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացը կշարունակի առաջ շարժվել․ Թուրքիայի խորհրդարանի նախագահ

26/05/2026
ԱՄՆ

Կայացել է Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը

26/05/2026
Հայաստան

Հանրապետության օրվա միջոցառումների պատճառով Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես կփակվեն

26/05/2026
Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՀՀ-ն ու ԱՄՆ-ն «ԹՐԻՓՓ»-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիր են նախաստորագրել

26/05/2026

Վրաստանը նշում է Անկախության օրը

26/05/2026

Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացը կշարունակի առաջ շարժվել․ Թուրքիայի խորհրդարանի նախագահ

26/05/2026

Կայացել է Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը

26/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)