22-07-2026 / 12:34
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուսական շուկայում արգելված հայկական ապրանքները կվաճառվեն ԵՄ-ում. ծրագիր է ներկայացվել է Կառավարություն

2026/06/02 15:06
Հայաստան, ՌԴ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Կառավարության քննարկմանն է ներկայացրել աջակցության ծրագիր, որով հայ տնտեսվարողները կկարողանան իրենց արտադրանքն արտահանել ԵՄ շուկա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Կառավարությունը նման որոշում է կայացրել ՌԴ կողմից հայկական մի շարք ապրանքների ներմուծումը սահմանափակելու ֆոնին։

ՀՀ էկոնոմիկայի նախարարը, պատասխանելով հարցին, թե որքանով է իրատեսական Եվրամիություն հայկական ապրանքների արտահանումը՝ հաշվի առնելով Եվրոպայի ստանդարտները և հայկական ապրանքների որակը, նշել է.  

«Շատ իրատեսական է, որովհետև մեր արտահանելի պտուղ-բանջարեղենն ունի «Global Gap» սերտիֆիկատ, որն ամենաբարձր կարգի սերտիֆիկատներից մեկն է։ Այսինքն, դա այն է, ինչ եվրոպական սուպերմարկետներում վաճառվում է։ Բայց այստեղ կան այլ ծախսեր, օրինակ, տրանսպորտային ծախսերը։ Ես մեկ օրինակ բերեմ. մենք արտադրում ենք ելակն այն նույն տեխնոլոգիաներով, մեթոդներով և նույն ջերմատներում, որոնք Եվրոպայում են։ Տարբերությունը ո՞րն է, տարբերությունն այն է, որ ֆրանսիացին, օրինակ, հոլանդացի ֆերմերից սածիլը գնում է, 200 կիլոմետր տեղափոխում է, տնկում է, հետո 200 կիլոմետր էլ տեղափոխում է ելակն ու վաճառում։ Այդտեղ ծախսը կարող է լինել մաքսիմում 500 դոլար։ Մեր պարագայում մենք 8000 դոլար պետք է տանք, սածիլը բերենք հասցնենք այստեղ, հետո մի հատ 8000 դոլար էլ պետք է տանք, որ ելակը հասցնենք Եվրոպա, դեռ 8.8-14 տոկոս էլ մաքսատուրք պետք է տանք։

Ժամանակին ասում էին, թե մենք ԵԱՏՄ ենք մտնում, որովհետև մեր միրգ-բանջարեղենը միայն ՌԴ են մտնում։ Այդպիսի բան հիմա չկա, այդ ստանդարտներն արդեն ԵԱՏՄ-ում էլ են ամենաբարձրը, ԵՄ-ում էլ են ամենաբարձրը,  ու մեր ապրանքներն էլ այդ ամենաբարձր ստանդարտներին համապատասխանում են։ Հիմա տրանսպորտային հարցերն են մնացել, դրա հետ կապված փոխհատուցման ծրագիր ենք այսօր ներկայացրել Կառավարություն, կսուբսիդավորենք մեր գյուղմթերք արտահանողներին, որպեսզի նրանք կարողանան մրցունակ գներ առաջարկել եվրոպական շուկային»։

Նախարարի ընդգծմամբ՝ Կառավարությունն այդ աջակցության ծրագրով պատրաստվում է մեծ գումարներ ծախսել, որպեսզի տնտեսվարողները չտուժեն։ «Շատ մեծ գումարներով աջակցելու ենք, ամեն ապրանքային ուղղությամբ հաշվել ենք փոխհատուցման ծախսերը։ Օրինակ՝ ծաղիկի դեպքում մինչև տարվա վերջ՝ 5.5 միլիոն դոլար, լոլիկի դեպքում՝ 3.5 միլիոն դոլար, 3.5 միլիոն դոլար պղպեղի դեպքում»,- ասել է նախարարը։

Ըստ Պապոյանի՝ հայ տնտեսվարողները կարող են ապրանք արտահանել «եվրոպական բոլոր երկրներ՝ սկսած Հունաստանից վերջացրած Գերմանիայով»։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզոր») հայտարարել էր, որ 2026 թվականի հունիսի 2-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծման նկատմամբ։ Ռուսական գերատեսչությունը որոշումը հիմնավորել էր բուսասանիտարական պահանջների խախտումներով և հայկական արտադրանքի մատակարարումների ընթացքում արձանագրված խախտումների աճով։

Մինչ այդ Ռուսաստանը սահմանափակել էր նաև Հայաստանից լոլիկի, վարունգի, պղպեղի, ելակի ներմուծումը։ Հայաստանից ծաղիկների, ձկնամթերքի, ալկոհոլային որոշ խմիչքների, «Ջերմուկ» հանքային ջրերի ներմուծումը ՌԴ այս պահին արգելված է։

Նախորդ Լուրը

Իրաքում զորավարժության ժամանակ ամերիկացի և բրիտանացի զինվորականներ են մահացել

Հաջորդ Lուրը

Թբիլիսիի համար առաջնահերթություն է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնումը․ Կոբախիձե

Այլ Լուրեր

Անվտանգություն

Ուկրաինական անօդաչուները կրկին հարվածել են Wildberries-ի պահեստներին․ կա 8 տուժած

22/07/2026
Հայաստան

Վրաստան այցելող հայաստանցիների թիվը նվազել է 8%-ով

22/07/2026
Անվտանգություն

ՄԱԿ-ը հայտարարել է, որ «Wildberries»-ի պահեստների վրա հարվածները կարող են ռազմական հանցագործություն համարվել

21/07/2026
Հաջորդ Lուրը

Թբիլիսիի համար առաջնահերթություն է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնումը․ Կոբախիձե

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թրամփը խոստացել է աջակցել Լիբանանին և հայտարարել ԱՄՆ-Լիբանան ուղիղ չվերթների վերականգնման մասին

22/07/2026

Ուկրաինական անօդաչուները կրկին հարվածել են Wildberries-ի պահեստներին․ կա 8 տուժած

22/07/2026

Ֆրանսիան 15 տարեկանից ցածր երեխաներին կարգելի սոցիալական ցանցերից օգտվել

22/07/2026

Վրաստան այցելող հայաստանցիների թիվը նվազել է 8%-ով

22/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)