02-06-2026 / 17:37
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թբիլիսիի համար առաջնահերթություն է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնումը․ Կոբախիձե

2026/06/02 15:30
ԱՄՆ, Վրաստան, Քաղաքականություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ համագործակցության և ռազմավարական գործընկերության վերականգնումը Վրաստանի կառավարության առաջնահերթ խնդիրներից է։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվել է նրա տարեկան զեկույցում։

«Վրաստանի կառավարության համար կարևոր և առաջնահերթ է համագործակցությունն ու ռազմավարական գործընկերությունը Միացյալ Նահանգների հետ։ Կառավարության նպատակն է հասնել ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերագործարկմանը, ինչը ենթադրում է հավասար իրավունքների և արդարության սկզբունքի վրա հիմնված հարաբերությունների վերականգնում՝ հաշվի առնելով կողմերի շահերը բոլոր ուղղություններով», – ասվում է 2025 թվականի հունիսից մինչև 2026 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում կառավարության ծրագրի կատարման վերաբերյալ զեկույցում, որը հրապարակվել է Վրաստանի խորհրդարանի կայքում։

Կոբախիձեն նշել է, որ Վրաստանը ակտիվ քաղաքական երկխոսություն է վարում ԱՄՆ ներկայացուցիչների հետ, իսկ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը աշխատում է երկկողմ հարաբերությունների նոր օրակարգի ձևավորման ուղղությամբ։

Հիշեցնենք, որ Թբիլիսիի և Վաշինգտոնի հարաբերությունները զգալիորեն վատթարացել են 2024 թվականին՝ Վրաստանում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումից հետո։ Իսկ 2024 թվականի նոյեմբերի 28-ին Վրաստանի վարչապետի հայտարարությունից հետո, ըստ որի՝ երկիրը սառեցնում է Եվրամիությանն անդամակցության բանակցությունների մեկնարկի գործընթացը, ԱՄՆ Պետդեպարտամենտը դադարեցրեց Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը։

Երկկողմ հարաբերություններում որոշ ակտիվություն է նկատվել 2026-ին. փետրվարին Միլանում կայացած ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողության շրջանակում Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին և փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հանդիպել են ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Փետրվար-մարտ ամիսներին Վրաստան են այցելել ԱՄՆ Կոնգրեսի և վարչակազմի մի շարք պատվիրակություններ։ Վրաստանի ԱԳՆ ներկայացուցիչներն էլ այցելել են Վաշինգտոն։ Մարտի վերջին Կոբախիձեն հեռախոսազրույց է ունեցել Մարկո Ռուբիոյի հետ։

Նախորդ Լուրը

Ռուսական շուկայում արգելված հայկական ապրանքները կվաճառվեն ԵՄ-ում. ծրագիր է ներկայացվել է Կառավարություն

Հաջորդ Lուրը

Կրեմլը նշել է Ուկրաինայում պատերազմն անհապաղ դադարեցնելու պայմանը

Այլ Լուրեր

Ադրբեջան

Կոբախիձեն անդրադարձել է Բաքու-Թբիլիս-Կարս նախագծում Հայաստանի հնարավոր ներգրավմանը

02/06/2026
ԱՄՆ

Իրանից զգուշացնում են, որ ռազմական գործողությունների վերսկսումը կարող է անխուսափելի լինել

02/06/2026
ԱՄՆ

Իրանը Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի առնվազն 20 ռազմական օբյեկտ է վնասել

02/06/2026
Հաջորդ Lուրը

Կրեմլը նշել է Ուկրաինայում պատերազմն անհապաղ դադարեցնելու պայմանը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Կոբախիձեն անդրադարձել է Բաքու-Թբիլիս-Կարս նախագծում Հայաստանի հնարավոր ներգրավմանը

02/06/2026

Հայաստանից վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակները ուղարկվում են նոր շուկաներ

02/06/2026

Կարսում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի գործարար շրջանակների հանդիպում

02/06/2026

Մեկնարկել է Երևանի բալետային 4-րդ միջազգային փառատոնը

02/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)