Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի արտգործնախարարների հետ՝ քննարկելու տարածաշրջանում վերջին զարգացումները ԱՄՆ-ի կողմից Իրանի հարավային շրջաններին հասցված հարվածներից հետո։
Իրանական պետական «IRNA» գործակալության փոխանցմամբ՝ հեռախոսազրույցների ընթացքում Արաղչին դատապարտել է ԱՄՆ-ի ռազմական գործողությունները՝ դրանք որակելով որպես Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում։ Իրանի արտգործնախարարը նաև ընդգծել է, որ իրանական զինված ուժերի կողմից իրականացվող պատասխան գործողությունները միտված են ագրեսիային հակազդելուն։ Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանը և հետագա զարգացումներին ու դրանց հնարավոր հետևանքներին վերաբերող հարցեր։







