11-06-2026 / 17:49
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

HRW. Բաքուն հեռակա կարգով դատապարտում է արտասահմանում գտնվող ընդդիմադիրներին

2026/06/11 14:23
Ադրբեջան, Հասարակություն

«Human Rights Watch» (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հանդես է եկել զեկույցով, որում Ադրբեջանի իշխանություններին մեղադրում է արտասահմանում բնակվող ընդդիմադիրներին ու քննադատներին հեռակա կարգով հետապնդելու և դատապարտելու մեջ։

Ըստ իրավապաշտպանների՝ Բաքուն քրեական գործեր է հարուցում սոցիալական ցանցերում արված հրապարակումների կամ առցանց մեկնաբանությունների հիման վրա, ինչի հետևանքով արտագաղթած ակտիվիստները դատապարտվում են երկարամյա ազատազրկման։ Սա մեծացնում է նրանց արտահանձնման, ճամփորդությունների ժամանակ ձերբակալվելու և անդրազգային ճնշումների ենթարկվելու ռիսկերը։

Կազմակերպությունն ուսումնասիրել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից կայացված ութ հեռակա դատավճիռներ, որոնցով Եվրոպայում և ԱՄՆ-ում բնակվող ադրբեջանցիները դատապարտվել են 6-ից մինչև 16 տարվա բանտարկության։ Այս դատավարությունները հիմնվել են բացառապես պետության նշանակած փորձագետների եզրակացությունների վրա, իսկ պետական պաշտպանները որևէ կապ չեն հաստատել ամբաստանյալների հետ և չեն ապահովել իրական պաշտպանություն։

Զեկույցում որպես օրինակ նշվում է Ֆրանսիայում բնակվող պատմաբան Ալթայ Գյոյուշովի գործը: Նա 2020 թվականի յութուբյան եթերի և ֆեյսբուքյան գրառումների համար հեռակա դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝ իշխանությունը բռնությամբ զավթելու կոչերի մեղադրանքով։ Նույն օրը նմանատիպ մեղադրանքով 8 տարվա բանտարկության է դատապարտվել Նյու Յորքում բնակվող քաղաքական վերլուծաբան Արաստուն Օրուջլուն։

Իրավապաշտպաններն ընդգծում են, որ այս պրակտիկան հնարավոր է դարձել 2023 թվականի դեկտեմբերին Ադրբեջանի քրեական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում, որոնք երկրում առաջին անգամ ներդրեցին հեռակա քրեական վարույթի ինստիտուտը։

«Human Rights Watch-ը» կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ վերանայել և չեղարկել խոսքի ազատության հետ կապված բոլոր հեռակա դատավճիռները, իսկ եվրոպական կառավարություններին՝ խիստ վերահսկողության տակ առնել Բաքվից ստացվող արտահանձնման հարցումները և թույլ չտալ, որ այդ դատավճիռները դառնան անդրազգային ճնշումների գործիք։

Նախորդ Լուրը

Մարգարայի անցակետը մի քանի օրով կբացվի. ՀՀ-ն մարդասիրական օգնություն կուղարկի Լիբանան

Հաջորդ Lուրը

Ադրբեջանն ու Իրանը համաձայնության են եկել Արաքս գետի ջրային պաշարների բաշխման շուրջ

Այլ Լուրեր

Հայաստան

Գյումրիում 1 ժամվա ընթացքում գրանցվել է 17 մմ տեղում և 10 մմ տրամագծով կարկուտ

11/06/2026
Ադրբեջան

Ադրբեջանից դիզվառելիքի նոր խմբաքանակ է ուղարկվում Հայաստան

11/06/2026
Ադրբեջան

Ադրբեջանն ու Իրանը համաձայնության են եկել Արաքս գետի ջրային պաշարների բաշխման շուրջ

11/06/2026
Հաջորդ Lուրը

Ադրբեջանն ու Իրանը համաձայնության են եկել Արաքս գետի ջրային պաշարների բաշխման շուրջ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանում պաշտոնապես թրաֆիքինգի զոհ է ճանաչվել շուրջ 90 մարդ, որոնցից 22-ն՝ անչափահաս

11/06/2026

Գյումրիում 1 ժամվա ընթացքում գրանցվել է 17 մմ տեղում և 10 մմ տրամագծով կարկուտ

11/06/2026

Այս գիշեր շատ հուժկու հարված կհասցնենք Իրանին. Թրամփ

11/06/2026

էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

11/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)