Իլոն Մասկի SpaceX ընկերությունը բորսայում բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման (IPO) ողջ պատմության ամենախոշոր գործարքն է իրականացրել։ Ընկերությունը տեղաբաշխել է 555,6 միլիոն բաժնետոմս՝ յուրաքանչյուրը 135 դոլարով, ինչի շնորհիվ ներգրավել է 75 միլիարդ դոլար։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:
Առևտուրը մեկնարկում է այսօր՝ հունիսի 12-ին, Nasdaq բորսայում, իսկ SpaceX-ի մեկնարկային կապիտալիզացիան գնահատվում է 1,77 տրիլիոն դոլար։ Սրանով ընկերությունը գերազանցել է նախորդ ռեկորդակիր հանդիսացող սաուդյան Saudi Aramco նավթային ընկերությանը, որը 2019 թվականին իր IPO-ի ժամանակ ներգրավել էր շուրջ 29 միլիարդ դոլար։
Այս տեղաբաշխման արդյունքում Իլոն Մասկը դառնում է մարդկության պատմության մեջ առաջին անձը, ում կարողությունը գերազանցում է 1 տրիլիոն դոլարը՝ առնվազն «թղթի վրա»՝ հաշվի առնելով նրա բաժնեմասերը SpaceX-ում և Tesla-ում:
Հատկանշական է, որ SpaceX-ը որոշել է բաժնետոմսերի շուրջ 30%-ը հատկացնել մանրածախ ներդրողներին՝ շուկայում ընդունված ստանդարտ 10%-ի փոխարեն։








