Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիում խորհրդային հուշահամալիրի պղծման կապակցությամբ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Փոխանցում է News.am-ը:
«Այս սրբապիղծ արարքը պարզապես խուլիգանություն չէ, այլ նպատակաուղղված հարված մեր երկրների ընդհանուր պատմական հիշողությանը և Մեծ հաղթանակի հանդեպ վանդալիզմի փորձ։ Բնականաբար, մենք բողոքի նոտա ենք հղել հայկական կողմին», -նշել է Զախարովան։
Նա հավելել է, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողներն անմիջապես միացել են հուշահամալիրի վերականգնման աշխատանքներին։







