Թուրքիա-Իրան սահմանին գտնվող Էսենդերեի մաքսային անցակետում բեռնատարների երկար հերթեր են գոյացել՝ իրանական կողմի մաքսային համակարգում առաջացած տեխնիկական խափանման պատճառով։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Ըստ աղբյուրների՝ Իրանի մաքսային համակարգում գրանցված անսարքության հետևանքով սահմանային անցումները զգալիորեն դանդաղել են, ինչի արդյունքում դեպի Իրան ուղևորվող բեռնատարների հերթը հասել է մոտ 5 կիլոմետրի։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ առայժմ հայտնի չէ, թե երբ կվերացվի իրանական մաքսային համակարգում առաջացած խափանումը և կվերականգնվի սահմանային անցակետի բնականոն աշխատանքը։







