16-08-2026 / 11:47
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իսրայելը ոչնչացրել է «Հեզբոլլահի» ստորգետնյա ենթակառուցվածքը Լիբանանի հարավում

2026/06/29 13:27
ԱՄՆ, Իրան, Միջազգային, Քաղաքականություն

Իսրայելական բանակը ոչնչացրել է Լիբանանի «Հեզբոլլահ» զինված խմբավորման կողմից օգտագործվող ստորգետնյա ենթակառուցվածքները երկրի հարավում գտնվող բնակավայրերից մեկում։ Այս մասին հայտնել են Իսրայելի վարչապետը և պաշտպանության նախարարը՝ համատեղ հայտարարությամբ, փոխանցում է «Reuters»-ը։

Ըստ հաղորդագրության՝ հարվածը հասցվել է Մաջդալ Զուն գյուղում գտնվող շուրջ 200 մետր երկարությամբ թունելին, որը, իսրայելական կողմի պնդմամբ, օգտագործվել է զենքի պահեստավորման և ռազմական նպատակներով։ Իսրայելական կողմը հայտնել է, որ գործողության մասին նախապես տեղեկացվել են ԱՄՆ-ում։ Ըստ Իսրայելի հայտարարության՝ թունելում պահվել են հարյուրավոր զենքեր և հրթիռային համակարգեր։

Հարվածը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Իսրայելը ավելի վաղ հայտարարել էր նաև «Հեզբոլլահի» զինյալների և հրթիռային կայանի թիրախավորման մասին Լիբանանի հարավում։ «Հեզբոլլահը» Իսրայելի գործողությունները որակել է հրադադարի «ակնհայտ խախտում»՝ հայտարարելով, որ հետևում է իրավիճակին և իրեն իրավունք է վերապահում պաշտպանել երկիրը։ Միաժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելական զորքերը կշարունակեն մնալ Լիբանանի հարավում անվտանգության գոտում և շարունակելու են ռազմական ենթակառուցվածքների ոչնչացումը։

Լիբանան-Իսրայել վերջին համաձայնությունը, որը միջնորդվել է ԱՄՆ-ի կողմից, նախատեսում է փուլային զորքերի դուրսբերում և լիբանանյան բանակի տեղակայում որոշ շրջաններում, սակայն Իսրայելը ժամանակավորապես պահպանում է ներկայությունը անվտանգության գոտում։

Նախորդ Լուրը

Պուտինը խոստովանել է Ռուսաստանում վառելիքի պակասի առկայությունը` ուկրաինական հարվածների ֆոնին

Հաջորդ Lուրը

Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 1,300 մարդ է մահացել

Այլ Լուրեր

Միջազգային

Զելենսկին չի կարողանում ԱՄՆ-ում Ուկրաինայի նոր դեսպան գտնել. Politico

14/08/2026
Անվտանգություն

Լավրովը բացառել է Ուկրաինայի հակամարտության «սառեցումը»

14/08/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ն USS George Washington ավիակիրն ուղարկում է Մերձավոր Արևելք

14/08/2026
Հաջորդ Lուրը

Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 1,300 մարդ է մահացել

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրաստանում Սամցխե-Ջավախեթիի նոր նահանգապետ է նշանակվել

14/08/2026

Զելենսկին չի կարողանում ԱՄՆ-ում Ուկրաինայի նոր դեսպան գտնել. Politico

14/08/2026

Վրաստանը երկարաձգել է դեպի Հայաստան և Ադրբեջան տանող նոր մայրուղիների կառուցման մրցույթի վերջնաժամկետը

14/08/2026

Լավրովը բացառել է Ուկրաինայի հակամարտության «սառեցումը»

14/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)