16-08-2026 / 12:50
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ուկրաինան ԵՄ-ից 6,6 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն է խնդրում

2026/07/01 12:13
Միջազգային, Քաղաքականություն

Ուկրաինան դիմել է Եվրոպական միության գործընկերներին՝ խնդրելով Եվրոպական խաղաղության հիմնադրամից (European Peace Facility) տրամադրել 6,6 միլիարդ եվրո ռազմական օգնություն։ Կիևը կարծում է, որ ռազմաճակատում առաջիկա 6-9 ամիսները վճռորոշ հնարավորություն են ստեղծում իրավիճակը փոխելու համար, գրում է «Reuters»-ը։

Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայիլ Ֆյոդորովի՝ ԵՄ գործընկերներին ուղղված նամակի համաձայն՝ երկրի պաշտպանական ընդհանուր կարիքն այս տարի գնահատվում է շուրջ 136 միլիարդ եվրո։ Այդ գումարից մոտ 53 միլիարդ եվրոն ապահովում է Ուկրաինայի պետական բյուջեն։ Այս տարի Ուկրաինան ԵՄ 90 միլիարդ եվրոյի վարկային ծրագրի շրջանակում պաշտպանության համար կստանա շուրջ 28,3 միլիարդ եվրո, սակայն, նախարարի խոսքով, նույնիսկ այդ միջոցների և սեփական ֆինանսավորման պարագայում զգալի ֆինանսական բաց է պահպանվում։

Ֆյոդորովը նշել է, որ Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցները կարող են դառնալ այս տարվա ընթացքում Ուկրաինայի պաշտպանությանն ուղղված եվրոպական ամենաազդեցիկ ներդրումներից մեկը, եթե դրանք տրամադրվեն այն ուղղություններին, որտեղ կարող են ապահովել ամենաարագ ռազմական արդյունքը։ Միաժամանակ նա ավելի վաղ հայտարարել էր, որ դիմել է նաև Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբին (Ռամշտայնի ձևաչափ)՝ լրացուցիչ 20 միլիարդ դոլարի ռազմական ֆինանսավորում ստանալու խնդրանքով՝ արդեն խոստացված 40 միլիարդ դոլարից բացի։

Նախորդ Լուրը

Իրանը հրաժարվել է հանդիպել ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ

Հաջորդ Lուրը

Ի՞նչ է կանգնած Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման որոշման հետևում. փորձագետի կարծիքը

Այլ Լուրեր

Միջազգային

Զելենսկին չի կարողանում ԱՄՆ-ում Ուկրաինայի նոր դեսպան գտնել. Politico

14/08/2026
Անվտանգություն

Լավրովը բացառել է Ուկրաինայի հակամարտության «սառեցումը»

14/08/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ն USS George Washington ավիակիրն ուղարկում է Մերձավոր Արևելք

14/08/2026
Հաջորդ Lուրը

Ի՞նչ է կանգնած Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման որոշման հետևում. փորձագետի կարծիքը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրաստանում Սամցխե-Ջավախեթիի նոր նահանգապետ է նշանակվել

14/08/2026

Զելենսկին չի կարողանում ԱՄՆ-ում Ուկրաինայի նոր դեսպան գտնել. Politico

14/08/2026

Վրաստանը երկարաձգել է դեպի Հայաստան և Ադրբեջան տանող նոր մայրուղիների կառուցման մրցույթի վերջնաժամկետը

14/08/2026

Լավրովը բացառել է Ուկրաինայի հակամարտության «սառեցումը»

14/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)