16-08-2026 / 11:08
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Տալլինում կանցկացվի «Made in Armenia Expo» ցուցահանդեսը՝ խթանելու հայ-էստոնական տնտեսական համագործակցությունը

2026/07/01 14:38
Հայաստան, Միջազգային, Քաղաքականություն

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում հուլիսի 3-4-ը կանցկացվի «Made in Armenia Expo» ցուցահանդեսը, որի նպատակն է խթանել հայկական արտադրանքի ներկայացվածությունը եվրոպական շուկայում և զարգացնել հայ-էստոնական տնտեսական համագործակցությունը։ Այս մասին հայտնել են ՀՀ արտգործնախարարությունից։

Միջոցառումը տեղի կունենա «Kultuurikatel» մշակութային կենտրոնում, որտեղ իրենց արտադրանքը կներկայացնեն շուրջ 50 հայկական ընկերություններ։

Ցուցահանդեսում կներկայացվի հայկական արտադրանքի լայն տեսականի՝ բարձրորակ սննդամթերք, գինիներ և այլ ալկոհոլային խմիչքներ, պահածոներ, օրգանական գյուղատնտեսական արտադրանք, տեքստիլ, կաշվե իրեր, ինչպես նաև ձեռագործ աշխատանքներ։

Միջոցառումը կազմակերպվում է Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Էստոնիայում ՀՀ պատվավոր հյուպատոսի նախաձեռնությամբ՝ «DVIN» էստոնահայ համայնքի հետ համատեղ և Էստոնիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։

Ցուցահանդեսը բաց կլինի գործարար համայնքի ներկայացուցիչների, ոլորտային մասնագետների, ինչպես նաև հայկական արտադրանքով և Հայաստանի արտահանման հնարավորություններով հետաքրքրված բոլոր այցելուների համար։

ՀՀ ԱԳՆ-ն նշել է, որ նախարարությունը և Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները շարունակում են աշխատանքները միջազգային գործընկերների հետ՝ հայկական արտադրանքի արտահանման ուղղությունների ընդլայնման և հատկապես Եվրոպական միության շուկաներում դրա ներկայացվածության ամրապնդման նպատակով։

Նախորդ Լուրը

Ի՞նչ է կանգնած Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման որոշման հետևում. փորձագետի կարծիքը

Հաջորդ Lուրը

Հայաստանը միացել է Lead4Peace տարածաշրջանային ծրագրին

Այլ Լուրեր

Միջազգային

Զելենսկին չի կարողանում ԱՄՆ-ում Ուկրաինայի նոր դեսպան գտնել. Politico

14/08/2026
Անվտանգություն

Լավրովը բացառել է Ուկրաինայի հակամարտության «սառեցումը»

14/08/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ն USS George Washington ավիակիրն ուղարկում է Մերձավոր Արևելք

14/08/2026
Հաջորդ Lուրը

Հայաստանը միացել է Lead4Peace տարածաշրջանային ծրագրին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրաստանում Սամցխե-Ջավախեթիի նոր նահանգապետ է նշանակվել

14/08/2026

Զելենսկին չի կարողանում ԱՄՆ-ում Ուկրաինայի նոր դեսպան գտնել. Politico

14/08/2026

Վրաստանը երկարաձգել է դեպի Հայաստան և Ադրբեջան տանող նոր մայրուղիների կառուցման մրցույթի վերջնաժամկետը

14/08/2026

Լավրովը բացառել է Ուկրաինայի հակամարտության «սառեցումը»

14/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)