22-07-2026 / 05:25
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը միացել է Lead4Peace տարածաշրջանային ծրագրին

2026/07/01 14:40
Հայաստան, Հարավային Կովկաս, Միջազգային

Երևանում մեկնարկել է ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության նախաձեռնած Lead4Peace՝ «Կանանց առաջնորդության խթանում՝ հանուն դիմակայուն և խաղաղ հասարակությունների» տարածաշրջանային երկօրյա հանդիպումը, որի շրջանակում պաշտոնապես հայտարարվել է Հայաստանի միանալու մասին ծրագրին։ Այս մասին հայտնել է «Արմենպրես»-ը։

Միջոցառումը համախմբել է Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և տարածաշրջանի այլ երկրների կին առաջնորդների, պետական կառույցների, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Նախաձեռնության նպատակն է խթանել կանանց առաջնորդությունը, գենդերային հավասարությունը, դիմակայուն կառավարման զարգացումն ու խաղաղաշինությունը՝ տարածաշրջանային համագործակցության և փորձի փոխանակման միջոցով։

Միջոցառման բացմանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ ծրագրին միանալը կարևոր քայլ է Հայաստանի գենդերային քաղաքականության և միջազգային համագործակցության զարգացման տեսանկյունից։

Նրա խոսքով՝ կանանց իրավունքների պաշտպանությունը, գենդերային հավասարության ապահովումը և հավասար հնարավորությունների ստեղծումը շարունակում են մնալ կառավարության առաջնահերթություններից։ Թորոսյանը հիշեցրել է, որ 2025 թվականին ընդունված Գենդերային հավասարության ռազմավարությունը նախատեսում է կանանց մասնակցության ընդլայնում որոշումների կայացման գործընթացներում, աշխատաշուկայում անհավասարությունների նվազեցում, առողջապահական ծառայությունների հասանելիության բարելավում և կանանց նկատմամբ բռնության կանխարգելում։

Նախարարը հայտնել է նաև, որ ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացումը մեկ տարվա ընթացքում կազմել է շուրջ 90 տոկոս։ Նա ընդգծել է նաև կանանց կարևոր դերը խաղաղաշինության գործընթացներում՝ նշելով, որ կայուն խաղաղությունը հնարավոր է միայն ներառական մասնակցության պայմաններում։

Հայաստանում Դանիայի Թագավորության դեսպան Անն Թովթ Սորենսենը նշել է, որ սա առաջին դեպքն է, երբ Դանիան անմիջական աջակցություն է տրամադրում Հայաստանին՝ կանանց տնտեսական հզորացման և «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի շրջանակում։

Իր հերթին, ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բելեն Սան Լուկեն նշել է, որ Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել գենդերային հավասարության և կանանց քաղաքական մասնակցության ոլորտում, թեև սոցիալ-տնտեսական մի շարք մարտահրավերներ դեռևս պահպանվում են։

ՄԱԿ-ի տվյալներով՝ եթե 2015 թվականին Ազգային ժողովում կանանց մասնաբաժինը կազմում էր 10,7 տոկոս, ապա 2024 թվականին այն հասել է 38,3 տոկոսի։ Միաժամանակ, կանայք միջինում 4,5 անգամ ավելի շատ ժամանակ են հատկացնում չվարձատրվող խնամքի աշխատանքներին, իսկ նրանց միջին աշխատավարձը կազմում է տղամարդկանց աշխատավարձի շուրջ 61 տոկոսը։

Lead4Peace տարածաշրջանային ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության կողմից՝ Դանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։ Մինչ այժմ այն գործարկվել էր Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում, իսկ 2026 թվականի հուլիսից ծրագրին պաշտոնապես միացել է նաև Հայաստանը։

Նախորդ Լուրը

Տալլինում կանցկացվի «Made in Armenia Expo» ցուցահանդեսը՝ խթանելու հայ-էստոնական տնտեսական համագործակցությունը

Հաջորդ Lուրը

Հայաստանի Սու-30ՍՄ կործանիչները համալրվել են իրանական «Յասին» կառավարվող ռումբերով. Իրանի դեսպանությունը հրապարակում է արել

Այլ Լուրեր

Անվտանգություն

ՄԱԿ-ը հայտարարել է, որ «Wildberries»-ի պահեստների վրա հարվածները կարող են ռազմական հանցագործություն համարվել

21/07/2026
Երիտասարդ փորձագետ

Լիբիան «Արաբական գարնանից» հետո. Արևմուտքի ներգրավվածությունը լիբիական ճգնաժամում (2011–2026)

21/07/2026
Կարևոր

Հայաստանից հունիսի 1-ից հուլիսի 19-ն արտահանվել է 7654 տոննա ծիրան

21/07/2026
Հաջորդ Lուրը

Հայաստանի Սու-30ՍՄ կործանիչները համալրվել են իրանական «Յասին» կառավարվող ռումբերով. Իրանի դեսպանությունը հրապարակում է արել

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայի ՊՆ-ն հաստատել է, որ պատրաստ է ռուսական S-400-ները վաճառել երրորդ երկրի

21/07/2026

ՄԱԿ-ը հայտարարել է, որ «Wildberries»-ի պահեստների վրա հարվածները կարող են ռազմական հանցագործություն համարվել

21/07/2026

Լիբիան «Արաբական գարնանից» հետո. Արևմուտքի ներգրավվածությունը լիբիական ճգնաժամում (2011–2026)

21/07/2026

Հայաստանից հունիսի 1-ից հուլիսի 19-ն արտահանվել է 7654 տոննա ծիրան

21/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)