01-10-2026 / 10:29
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուսաստանի հարվածի պատճառով Կիևում զոհվել է 13, վիրավորվել՝ ավելի քան 80 մարդ

2026/07/02 10:22
Անվտանգություն, Միջազգային

Ռուսական զինված ուժերը հուլիսի 2-ի գիշերը անօդաչու թռչող սարքերով և բալիստիկ հրթիռներով զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևին։ Ուկրաինական իշխանությունների տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է 13 մարդ, ևս 86-ը վիրավորվել են, որոնցից 70-ը հոսպիտալացվել են։

Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոյի խոսքով՝ վնասներ և ավերածություններ են գրանցվել քաղաքի բոլոր վարչական շրջաններում՝ ավելի քան 30 հասցեում։

Ամենաշատ վնասները կրել են բազմաբնակարան շենքերը։ Մասնակիորեն փլուզվել են Դառնիցկի շրջանի 5, 9 և 16 հարկանի բնակելի շենքերը, վնասվել են նաև Պեչերսկի և Դեսնյանսկի շրջանների բազմահարկերը։ Հրդեհներ են բռնկվել Շևչենկոյի և Գոլոսեևի շրջանների բնակելի շենքերում, ինչպես նաև հյուրանոցային շենքում, իսկ Օբոլոնսկի շրջանում այրվել է պահեստային տարածք։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ հետևանքների վերացման աշխատանքներին ներգրավված են շուրջ 570 փրկարար և ավելի քան 120 միավոր տեխնիկա։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իրականացրել է «բարձր ճշգրտության զենքով» և անօդաչու սարքերով զանգվածային հարված՝ ի պատասխան, «Կիևի ռեժիմի ահաբեկչական հարձակումների Ռուսաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ»։ ՌԴ ՊՆ-ի պնդմամբ՝ թիրախավորվել են Կիևի և Կիևի մարզի ռազմարդյունաբերական ձեռնարկություններն ու վառելիքաէներգետիկ օբյեկտները, ինչպես նաև ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքները Դնեպրոպետրովսկի, Պոլտավայի, Չերկասիի, Չեռնիգովի և Կիևի մարզերում։

Հարձակման ֆոնին Լեհաստանի զինված ուժերը օդ են բարձրացրել կործանիչներ՝ երկրի օդային տարածքի անվտանգությունն ապահովելու նպատակով։

Նախորդ Լուրը

Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհվել է ավելի քան 1900 մարդ

Հաջորդ Lուրը

Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանել է Երևան

Այլ Լուրեր

Անվտանգություն

Նեթանյահուն Flydubai-ի ինքնաթիռի միջադեպը սեպտեմբերի 11-ի աղետի հետ է համեմատել

01/10/2026
Ադրբեջան

Թուրքիան և Ադրբեջանը ավելի քան 500 մլն դոլարի ռազմարդյունաբերական պայմանագրեր կստորագրեն

30/09/2026
Անվտանգություն

Flydubai-ի օդաչուն դանակահարել է գործընկերոջը և փորձել առևանգել ինքնաթիռը

30/09/2026
Հաջորդ Lուրը

Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանել է Երևան

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Նեթանյահուն Flydubai-ի ինքնաթիռի միջադեպը սեպտեմբերի 11-ի աղետի հետ է համեմատել

01/10/2026

Թուրքիայում արգելափակվել է առաջատար ընդդիմադիր լրատվամիջոցներից T24 լրատվական կայքը

01/10/2026

Էրբիլում նշել են ՀՀ անկախության 35-րդ տարեդարձը

30/09/2026

Ադրբեջանն ԱԹՍ-ներ կմատակարարի Պակիստանին

30/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)