07-07-2026 / 12:23
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Արաղչի. Քանի դեռ սպառնալիքները շարունակվում են, վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ չեն սկսվի

2026/07/07 09:48
ԱՄՆ, Իրան, Քաղաքականություն

ԻԻՀ արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ քանի դեռ Թեհրանի նկատմամբ սպառնալիքները շարունակվում են, ԱՄՆ-Իրան վերջնական համաձայնագրի համար բանակցությունները չեն սկսվի: Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր էջում:

«Միլիոնավոր հպարտ իրանցիներ միասնությամբ ու համերաշխությամբ համախմբվել են՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու այաթոլլահ Ալի Խամենեիին և նրա թողած մնայուն ժառանգությանը։ Ո՛չ նրանք, և ո՛չ էլ մեր քաջարի զինված ուժերը որևէ սպառնալիքից վախ չունեն: Փոխըմբռնման հուշագրի 13-րդ կետը լիովին հստակ է և միանշանակ. քանի դեռ Իրանի դեմ ուղղված սպառնալիքները շարունակվում են, վերջնական համաձայնագրի հասնելու շուրջ բանակցությունները չեն մեկնարկի։ Հավատարի՛մ մնացեք ձեր իսկ ստորագրությանը»,- գրել է Արաղչին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կա՛մ համաձայնության կգա Իրանի հետ, կա՛մ «ավարտին կհասցնի գործը»՝ միաժամանակ պնդելով, որ Վաշինգտոնն ունակ է կաթվածահար անել Իրանի կենսական ենթակառուցվածքները, եթե նման որոշում կայացնի։

«Մենք հաղթելու ենք այս կամ այն տարբերակով։ Մենք կա՛մ համաձայնագիր կկնքենք, կա՛մ ավարտին կհասցնենք գործը»,-հայտարարել էր Թրամփը։

Հիշեցնենք, որ Իրանն ու ԱՄՆ-ն փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել, որի մի շարք կետերի իրագործման դեպքում կողմերը պետք է մեկնարկեին վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները:

Tags: Աբբաս ԱրաղչիԱՄՆԱՄՆ-Իրան պատերազմԻրան
Նախորդ Լուրը

Հայաստանն առաջին անգամ դեսպան է նշանակել Պակիստանում

Հաջորդ Lուրը

Ռուսաստանն առաջին անգամ Ադրբեջանի տարածքով պրոպան է արտահանել Հայաստան

Այլ Լուրեր

ՌԴ

ՌԴ հրթիռային և ԱԹՍ նոր հարվածների հետևանքով Ուկրաինայում առնվազն 22 մարդ է զոհվել

07/07/2026
Կարևոր

Մակրոնը մեկնել է Սիրիա՝ դառնալով արևմտյան երկրի առաջին առաջնորդը, որն այցելել է երկիր նոր իշխանությունների օրոք

07/07/2026
ԱՄՆ

Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում կհանդիպի Զելենսկու և Ալ Շարաայի հետ

07/07/2026
Հաջորդ Lուրը

Ռուսաստանն առաջին անգամ Ադրբեջանի տարածքով պրոպան է արտահանել Հայաստան

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՌԴ հրթիռային և ԱԹՍ նոր հարվածների հետևանքով Ուկրաինայում առնվազն 22 մարդ է զոհվել

07/07/2026

Մակրոնը մեկնել է Սիրիա՝ դառնալով արևմտյան երկրի առաջին առաջնորդը, որն այցելել է երկիր նոր իշխանությունների օրոք

07/07/2026

Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում կհանդիպի Զելենսկու և Ալ Շարաայի հետ

07/07/2026

Թրամփի «նվերը» Էրդողանին. ԱՄՆ նախագահը մտադիր է Թուրքիային F-35 կործանիչների ծրագիր վերադարձնել

07/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)