06-10-2026 / 16:22
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Արաղչի. Քանի դեռ սպառնալիքները շարունակվում են, վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ չեն սկսվի

2026/07/07 09:48
ԱՄՆ, Իրան, Քաղաքականություն

ԻԻՀ արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ քանի դեռ Թեհրանի նկատմամբ սպառնալիքները շարունակվում են, ԱՄՆ-Իրան վերջնական համաձայնագրի համար բանակցությունները չեն սկսվի: Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր էջում:

«Միլիոնավոր հպարտ իրանցիներ միասնությամբ ու համերաշխությամբ համախմբվել են՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու այաթոլլահ Ալի Խամենեիին և նրա թողած մնայուն ժառանգությանը։ Ո՛չ նրանք, և ո՛չ էլ մեր քաջարի զինված ուժերը որևէ սպառնալիքից վախ չունեն: Փոխըմբռնման հուշագրի 13-րդ կետը լիովին հստակ է և միանշանակ. քանի դեռ Իրանի դեմ ուղղված սպառնալիքները շարունակվում են, վերջնական համաձայնագրի հասնելու շուրջ բանակցությունները չեն մեկնարկի։ Հավատարի՛մ մնացեք ձեր իսկ ստորագրությանը»,- գրել է Արաղչին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կա՛մ համաձայնության կգա Իրանի հետ, կա՛մ «ավարտին կհասցնի գործը»՝ միաժամանակ պնդելով, որ Վաշինգտոնն ունակ է կաթվածահար անել Իրանի կենսական ենթակառուցվածքները, եթե նման որոշում կայացնի։

«Մենք հաղթելու ենք այս կամ այն տարբերակով։ Մենք կա՛մ համաձայնագիր կկնքենք, կա՛մ ավարտին կհասցնենք գործը»,-հայտարարել էր Թրամփը։

Հիշեցնենք, որ Իրանն ու ԱՄՆ-ն փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել, որի մի շարք կետերի իրագործման դեպքում կողմերը պետք է մեկնարկեին վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները:

Tags: Աբբաս ԱրաղչիԱՄՆԱՄՆ-Իրան պատերազմԻրան
Նախորդ Լուրը

Հայաստանն առաջին անգամ դեսպան է նշանակել Պակիստանում

Հաջորդ Lուրը

Ռուսաստանն առաջին անգամ Ադրբեջանի տարածքով պրոպան է արտահանել Հայաստան

Այլ Լուրեր

Ադրբեջան

Բայրամովն ու Ռուբիոն քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը

06/10/2026
Անվտանգություն

Պետք է առավել քան երբևէ զարգացնենք Հայաստանի և Իրանի հարաբերությունները. Փեզեշքիան

06/10/2026
Իրան

Երևանի համար կարևոր է սահմանների անփոփոխելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը.Միրզոյան

06/10/2026
Հաջորդ Lուրը

Ռուսաստանն առաջին անգամ Ադրբեջանի տարածքով պրոպան է արտահանել Հայաստան

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում

06/10/2026

Ռուսաստանում ժանտախտի տարածման վտանգը մասնագետները ցածր են գնահատում

06/10/2026

Եմենի կառավարական ուժերը հայտարարել են Բաբ էլ-Մանդեբի վերահսկողության մասին, հութիները հերքում են

06/10/2026

Սաուդյան Արաբիայի երկու օդանավակայան հարձակման է ենթարկվել․ կան տուժածներ

06/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)