13-07-2026 / 13:29
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Զելենսկին հայտարարել է վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյի պաշտոնանկության նախաձեռնության մասին

2026/07/13 11:53
Միջազգային, Քաղաքականություն

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մտադիր է երկրի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյին առաջարկել Ուկրաինա-ԱՄՆ հարաբերությունների «նոր կարևոր ուղղության ղեկավարումը»։ Այս մասին հայտնում է «BBC»-ի ռուսական ծառայությունը։

«Շնորհակալ եմ Յուլիային վարչապետի պաշտոնում հստակ, կայուն և արդյունավետ աշխատանքի, ինչպես նաև Ուկրաինայի թիմում տարիների արդյունավետ գործունեության համար։ Ես նրան առաջարկել եմ գլխավորել առանցքային գործընկերոջ հետ մեր հարաբերությունների նոր կարևոր ուղղությունը»,- նշել է Զելենսկին։

Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների՝ Սվիրիդենկոն կարող է նշանակվել ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան ՝ փոխարինելով Օլգա Ստեֆանիշինային, որը, ըստ աղբյուրների, անձնական պատճառներով ցանկություն է հայտնել ավարտել իր դիվանագիտական առաքելությունը։

Ուկրաինայի նախագահը նաև հայտնել է, որ արտաքին քաղաքականության յուրաքանչյուր առաջնահերթ ուղղություն այսուհետ կղեկավարի համապատասխան փորձ ունեցող առանձին պաշտոնյա։ Նրա խոսքով՝ առաջնահերթություններից են ԱՄՆ-ի հետ համագործակցությունը, այդ թվում՝ «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգերի հրթիռների արտադրության լիցենզավորման պայմանավորվածությունները, ինչպես նաև եվրոպական հակաբալիստիկ պաշտպանության նախագծի զարգացումը։

Ուկրաինայի օրենսդրության համաձայն՝ վարչապետի նշանակումն ու կառավարության կազմի հաստատումը Գերագույն ռադայի լիազորությունների տիրույթում են: Ակնկալվում է, որ խորհրդարանը համապատասխան նշանակումները կհաստատի հաջորդ շաբաթ։

«Reuters»-ի տվյալներով՝ վարչապետի պաշտոնի հիմնական հավանական թեկնածուների թվում են նախկին վարչապետ Դենիս Շմիգալը, պաշտպանության նախարար Միխայլո Ֆյոդորովը և «Նաֆտոգազ Ուկրաինայի» ղեկավար Սերգեյ Կորեցկին։

Զելենսկին վարչապետի փոփոխության մասին հայտարարությունից անմիջապես հետո հանդիպումներ է ունեցել Սերգեյ Կորեցկու, Դենիս Շմիգալի, ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոյի և Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովի հետ։ Նախագահը նաև հայտարարել է, որ նախատեսվում են փոփոխություններ իրավապահ մարմինների ղեկավար կազմում։

Նշենք, որ 40-ամյա Յուլիա Սվիրիդենկոն վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2025 թվականի հուլիսից՝ դառնալով հետխորհրդային Ուկրաինայի պատմության երկրորդ կին վարչապետը։ Մինչ այդ նա եղել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, իսկ ավելի վաղ՝ շուրջ չորս տարի զբաղեցրել է փոխվարչապետի պաշտոնը՝ համակարգելով տնտեսական զարգացման և առևտրի ոլորտները։

Tags: Ուկրաինա
Նախորդ Լուրը

Հայտնի են ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչների մասնակիցները

Հաջորդ Lուրը

Զախարովա․ Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ և ժողովուրդների փոխադարձ սերը

Այլ Լուրեր

Ադրբեջան

Ադրբեջանը չի հրաժարվել Եվրոպայի խորհրդից դուրս գալու մտադրությունից. Ալիև

13/07/2026
Հայաստան

ԵՄ-ն Հայաստանում նոր առաքելություն կտեղակայի՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու նպատակով

13/07/2026
MOSCOW, RUSSIA - MAY 25, 2022: Russian Foreign Ministry Spokeswoman Maria Zakharova during a press briefing on Russia's current foreign policy. Russian Foreign Ministry/TASS

Россия. Москва. Официальный представитель МИД России Мария Захарова во время брифинга по текущим вопросам внешней политики. Пресс-служба МИД РФ/ТАСС
Կարևոր

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ադրբեջանը չի հրաժարվել Եվրոպայի խորհրդից դուրս գալու մտադրությունից. Ալիև

13/07/2026

ԵՄ-ն Հայաստանում նոր առաքելություն կտեղակայի՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու նպատակով

13/07/2026
MOSCOW, RUSSIA - MAY 25, 2022: Russian Foreign Ministry Spokeswoman Maria Zakharova during a press briefing on Russia's current foreign policy. Russian Foreign Ministry/TASS

Россия. Москва. Официальный представитель МИД России Мария Захарова во время брифинга по текущим вопросам внешней политики. Пресс-служба МИД РФ/ТАСС

Զախարովա․ Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ և ժողովուրդների փոխադարձ սերը

13/07/2026

Զելենսկին հայտարարել է վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյի պաշտոնանկության նախաձեռնության մասին

13/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)