26-10-2026 / 00:31
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՌԴ-ն հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը

2026/07/24 13:34
Կարևոր, Հայաստան, ՌԴ, Տնտեսություն, Քաղաքականություն

Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) հայտարարել է, որ հուլիսի 27-ից սահմանափակվելու է Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի մատակարարումը՝ հայաստանյան կաթնամթերք արտադրող ձեռնարկություններում հայտնաբերված խախտումների պատճառով։ «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ծառայությունը։

Գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն՝ հուլիսի 14-21-ը Ռոսսելխոզնադզորի մասնագետները ստուգումներ են անցկացրել Հայաստանի կաթնամթերք վերամշակող ձեռնարկություններում, որոնք ռուսական շուկա էին արտահանում արտադրանք՝ Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի երաշխիքներով։

Ստուգումների արդյունքում, ըստ ռուսական կողմի, արձանագրվել են մի շարք խախտումներ։ Մասնավորապես, նշվում է, որ Ռուսաստանին մատակարարվող արտադրանքի արտադրության համար օգտագործվել է հիվանդ կենդանիներից ստացված կաթ։ Բացի այդ, հաստատվել են երրորդ երկրներից ներկրված հումքի օգտագործման դեպքեր՝ բարձր յուղայնությամբ կաթնամթերքի արտադրության մեջ, չնայած Հայաստանի անասնաբուժական ծառայության նախկին հավաստիացումներին, թե օգտագործվում է միայն հայկական կամ ԵԱՏՄ անդամ երկրների ծագման հումք։

Ռոսսելխոզնադզորը նաև նշել է, որ ստուգումները կրկին հաստատել են այն խախտումները, որոնք արձանագրվել էին դեռևս 2023-2024 թվականների տեսչական այցերի ընթացքում։ Դրանք վերաբերում են արտադրանքի հետագծելիության համակարգին, անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի ձևակերպմանը, մուտքային հումքի անասնաբուժասանիտարական փորձաքննությանը, ռիսկերի կառավարման համակարգերին և արտադրական վերահսկողության ծրագրերի կատարմանը։

Գերատեսչության գնահատմամբ՝ Հայաստանում մինչ այժմ չի ստեղծվել այնպիսի համակարգ, որը թույլ կտա լիարժեք հաստատել արտադրության մեջ օգտագործվող կաթի կամ կաթնամթերքի հումքի ծագումն ու անվտանգությունը։ Առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում ֆիզիկական անձանցից ձեռք բերվող կաթի վերամշակումը, քանի որ, ըստ Ռոսսելխոզնադզորի, այդ մատակարարները չեն կարող երաշխավորել հումքի անվտանգությունը։ Նշվում է նաև, որ անհրաժեշտ է բարելավել Հայաստանի լաբորատոր բազան։

Այս կապակցությամբ Ռոսսելխոզնադզորը դիմել է Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ խնդրելով հուլիսի 27-ից դադարեցնել Հայաստանի բոլոր կաթնամթերք արտադրող ձեռնարկությունների արտադրանքի անասնաբուժական սերտիֆիկացումը՝ ռուսական շուկա արտահանման համար։ Միաժամանակ ՌԴ մաքսային և տարածքային կառույցներին հանձնարարական է տրվել ապահովել, որպեսզի նշված օրվանից Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը Ռուսաստան չթույլատրվի։

Tags: ՀայաստանՌԴ
Նախորդ Լուրը

Հայաստանի ներկայացուցիչ Աիդա Ազատյանը դարձել է հրաձգության երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն

Հաջորդ Lուրը

Արաղչին ԱՄՆ-ին զգուշացրել է Իրանի ակտիվների հնարավոր բռնագրավման հետևանքների մասին

Այլ Լուրեր

Հայաստան

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ին կքննարկի TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան համաձայնագրի վավերացումը

23/10/2026
Թուրքիա

Ստամբուլում այսօր կհանդիպեն յոթ երկրների արտգործնախարարներ

23/10/2026
Ադրբեջան

Նիցցայի քաղաքապետն առաջարկում է Բաքվում պահվող 20 հայ գերիներին շնորհել պատվավոր քաղաքացու կոչում

23/10/2026
Հաջորդ Lուրը

Արաղչին ԱՄՆ-ին զգուշացրել է Իրանի ակտիվների հնարավոր բռնագրավման հետևանքների մասին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ին կքննարկի TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան համաձայնագրի վավերացումը

23/10/2026
Demonstrators hold a rally to protest against a bill on "foreign agents", near Georgian Parliament building, in Tbilisi, Georgia, May 13, 2024. REUTERS/Irakli Gedenidze

Վրաստանն առաջին անգամ 2012 թվականից կորցրել է «ազատ ինտերնետ» ունեցող երկրի կարգավիճակը

23/10/2026

Վրաստանում լրագրող է բերման ենթարկվել Դավիթ Գարեջիի վանական համալիրի վերաբերյալ հրապարակումների պատճառով

23/10/2026

Ստամբուլում այսօր կհանդիպեն յոթ երկրների արտգործնախարարներ

23/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)