Ֆրանսիան Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր պայքարում է «ամենածանր» իրավիճակի դեմ։ Այս մասին հայտարարել է նախագահ Էմանուել Մակրոնը՝ անդրադառնալով երկրում մոլեգնող անտառային հրդեհներին։ Փոխանցում է «CNN»-ը։
Մակրոնի խոսքով՝ իրավիճակը հատկապես ծանր է Ժիրոնդի շրջանում, որտեղ հրդեհների դեմ պայքարում հրշեջներին են միացել նաև զինվորականները։ Ֆրանսիայի օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացրել է, որ Ժիրոնդում և Լանդում առաջիկա օրերին պահպանվելու է շոգ ու չոր եղանակը՝ ավելի մեծացնելով հրդեհների վտանգը։
Նշենք, որ հրդեհների պատճառով ճգնաժամային իրավիճակ է նաև հարևան Իսպանիայում, որտեղ Մադրիդի մերձակայքից տարհանվել է ավելի քան 63 հազար մարդ։ Երկրի արևելքում հրդեհաշիջման աշխատանքները լրացուցիչ բարդանում են նրանով, որ կրակը հասել է տարածքներ, որտեղ դեռևս պահպանվել են գրեթե մեկ դար առաջ տեղի ունեցած քաղաքացիական պատերազմից մնացած չպայթած զինամթերքներ։








