18-09-2026 / 21:06
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանն առաջարկել է տարածաշրջանում մահմեդական երկրների անվտանգային դաշինք ստեղծել

2026/08/04 14:36
ԱՄՆ, Իրան, Միջազգային, Քաղաքականություն

Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար, բրիգադային գեներալ Մաջիդ իբն Ռեզան Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ հեռախոսազրույցում առաջարկել է տարածաշրջանի մահմեդական երկրների միջև անվտանգության համատեղ մեխանիզմ ստեղծել։ Հաղորդում է իրանական «Mehr» գործակալությունը։

Նրա խոսքով՝ վերջին պատերազմը ցույց է տվել, որ տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովեն հենց տարածաշրջանի երկրները։ Նա առաջարկել է ստեղծել մահմեդական երկրների անվտանգային դաշինք, որի կազմում կարող են ընդգրկվել Իրանը, Թուրքիան, Պակիստանը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և այլ երկրներ։

Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարը նաև հայտարարել է, որ Թեհրանը չի վստահում ԱՄՆ-ին՝ Վաշինգտոնի կողմից պայմանավորվածությունները չկատարելու պատճառով, և Իրանի զինված ուժերը պատրաստ են պատասխանել ցանկացած ագրեսիայի։

Թուրքիայի պաշտպանության նախարարն իր հերթին աջակցել է հրադադարի պայմանավորվածության լիարժեք իրականացմանն ու դիվանագիտական գործընթացի շարունակմանը։ Նա նաև հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է ընդլայնել Իրանի հետ համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարի, սահմանային անվտանգության և տարածաշրջանային հարցերի շուրջ։

Tags: ԱՄՆ-Իրան պատերազմ
Նախորդ Լուրը

Մոսկվայում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հինգ մարդ է զոհվել

Հաջորդ Lուրը

Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ հետ չի քննարկվել. ԱԳՆ

Այլ Լուրեր

Անվտանգություն

Պակիստանը Իրանին կոչ է արել զսպել Սաուդյան Արաբիայի դեմ հութիների հարձակումները

18/09/2026
Միջազգային

Հունգարիան մինչև 2027-ի հոկտեմբերը կարող է հրաժարվել ռուսական գազից

18/09/2026
Թուրքիա

36 տարի փակ եղած թուրք-իրանական սահմանային անցակետը կվերաբացվի

18/09/2026
Հաջորդ Lուրը

Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ հետ չի քննարկվել. ԱԳՆ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պակիստանը Իրանին կոչ է արել զսպել Սաուդյան Արաբիայի դեմ հութիների հարձակումները

18/09/2026

Հունգարիան մինչև 2027-ի հոկտեմբերը կարող է հրաժարվել ռուսական գազից

18/09/2026

Թուրքիան և Ադրբեջանը էներգետիկ երեք խոշոր նախագիծ կիրականացնեն

18/09/2026

36 տարի փակ եղած թուրք-իրանական սահմանային անցակետը կվերաբացվի

18/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)