26-09-2026 / 15:27
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանում դատապարտված ռուսաստանցի ուսանողը դադարել է ճանաչել հարազատներին

2026/08/10 11:01
Ադրբեջան, ՌԴ

Բաքվի բանտի մեկուսարանում գտնվող Սանկտ Պետերբուրգի Ճարտարապետաշինարարական համալսարանի 23-ամյա ուսանող Դմիտրի Ֆեոդորովը հայտնվել է ծանր հոգեբանական վիճակում։ Ռուսաստանի նախագահի գրասենյակին առընթեր Մարդու իրավունքների խորհրդի անդամ Եվա Մերկաչյովայի փոխանցմամբ՝ մոր հետ տեսակցության ժամանակ երիտասարդը չի կարողացել հիշել նրա անունը և նրան շփոթել է քրոջ հետ։ Այս մասին հայտնում է RTVI-ին:

«Տղային պետք է փրկել՝ հենց հիմա»,- հայտարարել է Մերկաչյովան: Ըստ նրա՝ երկարատև կալանքի հետևանքով Ֆեոդորովը ինքնամփոփ է դարձել, դադարել է շփվել և գրեթե չի քնում։ Հարազատներն ու իրավապաշտպանները պահանջում են փոխել նրա խափանման միջոցը, «իսկ ավելի լավ է՝ հանձնել Ռուսաստանին»։

Ֆեոդորովը 2026 թվականի հունիսին Ադրբեջանում թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով 3-4 տարվա ազատազրկման դատապարտված ութ ռուսաստանցիներից մեկն է։ ՌԴ քաղաքացիների զանգվածային ձերբակալությունները տեղի էին ունեցել 2025 թվականի հունիս-հուլիս ամիսներին՝ Եկատերինբուրգում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների դեմ իրականացված հետապնդումներից ու ձերբակալություններից և դրան հետևած դիվանագիտական լարվածությունից հետո։ Դատարանից ստացված տեսանյութերում ձերբակալվածների դեմքերին նկատելի էին ծեծի հետքեր։

Իրավապաշտպան Մերկաչյովան ընդգծել է, որ դատապարտված ռուսաստանցիները միմյանց հետ կապ չեն ունեցել և աշխատել են տարբեր ոլորտներում։ Սկզբնական շրջանում նրանց մեղադրել են թմրանյութերի մաքսանենգության և կազմակերպված հանցավոր խումբ ձևավորելու մեջ, սակայն հետագայում մեղադրանքը մեղմացվել է:

Tags: ԱդրբեջանԱդրբեջան-ՌԴ հարաբերություններՌԴ
Նախորդ Լուրը

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Դոնեցկի շրջանում ևս երկու գյուղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին

Հաջորդ Lուրը

Էր Ռիադի արտադրամասերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 16 մարդ է զոհվել

Այլ Լուրեր

Միջազգային

Ռուսաստան-Ուկրաինա փոխադարձ հարվածներ․ Ուկրաինան հարվածել է միանգամից հինգ գործարանի, Կիևում զոհվել է 7 մարդ

26/09/2026
Ադրբեջան

Գուրմուկավանքում Ադրբեջանի աշխատանքները դժգոհություն են առաջացրել Վրաց պատրիարքարանում

25/09/2026
Ադրբեջան

Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները

25/09/2026
Հաջորդ Lուրը

Էր Ռիադի արտադրամասերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 16 մարդ է զոհվել

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ռուսաստան-Ուկրաինա փոխադարձ հարվածներ․ Ուկրաինան հարվածել է միանգամից հինգ գործարանի, Կիևում զոհվել է 7 մարդ

26/09/2026

Իրանի ԱԳ նախարար. Կայուն զարգացումն անհնար է առանց խաղաղության

26/09/2026

Իրանը ԱՄՆ-ին է փոխանցել Հորմուզի նեղուցը վերաբացելու յոթնօրյա ծրագիր

26/09/2026

Թրամփը կողմ է արտահայտվել սպառազինության վերահսկման շուրջ եռակողմ բանակցություններին

26/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)