28-09-2026 / 22:04
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ քաղաքացի երեխաներին կարգելվի կրթվել Ստամբուլի հայկական դպրոցներում

2026/08/13 18:11
Թուրքիա, Մշակույթ

Թուրքիայի կրթության նախարարության տեսուչները Ստամբուլի հայկական դպրոցներում ստուգումներ են սկսել, որոնք առաջիկայում ընդգրկելու են նաև հունական ու հրեական կրթօջախները։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ տեսուչները դպրոցների տնօրենությանը հայտնել են, որ այլևս արգելվում է Հայաստանի քաղաքացի հանդիսացող աշակերտների ընդունելությունը, և առաջարկվել է նրանց տեղափոխել թուրքական պետական դպրոցներ։

Դեռևս 2012-ին ընդունված կանոնակարգի համաձայն՝ օտարերկրացի երեխաները հնարավորություն ունեին «հյուր աշակերտի» կարգավիճակով սովորել ազգային փոքրամասնությունների դպրոցներում, թեև առանց ավարտական դիպլոմ ստանալու իրավունքի։ Շուրջ 14 տարի գործող այս պրակտիկայի հանկարծակի դադարեցման փորձը լուրջ մտահոգություն է առաջացրել հայ համայնքում և իրավապաշտպանների մոտ։

«Մարդու իրավունքների համերաշխության ասոցիացիան» (MAZLUMDER) այժմ աշխատանքներ է իրականացնում Հայաստանի քաղաքացի հանդիսացող աշակերտների կրթության իրավունքի խախտումների ուղղությամբ։ «MAZLUMDER»-ը Թուրքիայում լույս տեսնող «Agos» հայկական շաբաթաթերթին փոխանցել է, որ փորձում է հանդիպումներ անցկացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, պատկան մարմինների և որոշումից տուժած ընտանիքների հետ:

Հատկանշական է նաև այն, որ այս զարգացումները տեղի են ունենում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ֆոնին:

Նախորդ Լուրը

Թուրքիայում 115 զբոսաշրջիկ տեղափոխող զբոսանավ է հրդեհվել

Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ն Իրանին սպառնում է «աննախադեպ» տնտեսական մեկուսացմամբ

Այլ Լուրեր

Թուրքիա

Ստամբուլի հայկական դպրոցներում հայաստանցի երեխաների ընդունելության հարցը շարունակում է չլուծված մնալ․ «Ակոս»

26/09/2026
Թուրքիա

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը վճռականորեն առաջ է մղվում․ Փաշինյան

25/09/2026
Միջազգային

ԱՄՆ-ը Սիրիային է վերադարձրել երկրից ապօրինի դուրս բերված 36 պատմական արժեք

25/09/2026
Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ն Իրանին սպառնում է «աննախադեպ» տնտեսական մեկուսացմամբ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Նեթանյահուն գաղտնի այցելել է Աբու Դաբի և հանդիպել ԱՄԷ նախագահի հետ

28/09/2026

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար

28/09/2026

Սիրիայում տեղահանվածների ճամբարներից ավելի քան 60 հազար մարդ վերադարձել է տուն

28/09/2026

Կալլասը կոչ է արել ԵՄ երկրներին իրենց պահեստներից ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային

28/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)