Ռուսաստանի ՀՕՊ միջոցները օգոստոսի 13-ի երեկոյան ժամը 20:00-ից մինչև օգոստոսի 14-ի առավոտյան 08:00-ն ընկած ժամանակահատվածում խոցել և ոչնչացրել են 553 ուկրաինական անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, փոխանցում է РИА Новости-ն:
Ըստ ռուսական ռազմական գերատեսչության հաղորդագրության՝ ԱԹՍ-ները խոցվել են Ռուսաստանի 15 մարզում, Ազովի և Սև ծովերում:








