Ուկրաինան հուլիսի 1-ից օգոստոսի 13-ը հարվածներ է հասցրել 240 ռուսական էներգետիկ հանգույցների։ Այդ մասին Telegram ալիքում հայտնել է Ուկրաինայի անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ Բրովդին։
Հաղորդվում է, որ օգոստոսի 1-ից 13-ն իրականացված գործողությունների շրջանակներում 29 էներգետիկ հանգույց է հարձակման ենթարկվել։
Ըստ Բրովդիի, գործողության հիմնական նպատակներից մեկը ռուսական ռադարային կայանների և ՀՕՊ համակարգի խափանումն է։ Ըստ նրա՝ դա թուլացնում է Ռուսաստանի օդային տարածքի պաշտպանությունը և հնարավորություններ է ստեղծում ուկրաինական ուժերի հետագա հարվածների համար։








