ԱՄՆ-ը Սիրիային հանել է ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցանկից՝ վերացնելով երկրում ներդրումների համար հիմնական խոչընդոտներից մեկը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Որոշումն ուժի մեջ է մտել օգոստոսի 24-ին։ Դրան նախորդել է ԱՄՆ Կոնգրեսում 45-օրյա վերանայման ժամկետը, որը սկսվել էր այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 8-ին պաշտոնապես Կոնգրեսին տեղեկացրել էր Սիրիայի կարգավիճակը չեղարկելու մտադրության մասին։
Դամասկոսի գնահատմամբ՝ ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցանկում Սիրիայի ընդգրկված լինելը երկրում օտարերկրյա ներդրումների համար պահպանվող վերջին խոշոր խոչընդոտն էր։
Որոշումն ընդունվել է Վաշինգտոնի և Սիրիայի նոր իշխանությունների միջև հարաբերությունների խորացման ֆոնին։







