Ռուսաստանը օգոստոսի 31-ի գիշերը հարվածներ է հասցրել Ուկրաինայի տարածքին՝ կիրառելով ավիացիոն հրթիռ և 121 անօդաչու թռչող սարք։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ 96 անօդաչու սարք խոցվել է, իսկ հրթիռը չի հասել իր թիրախին։
Զապորոժիեում ռուսական անօդաչու սարքը հարվածել է բազմահարկ բնակելի շենքի։ Մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովի փոխանցմամբ՝ երկու մարդ է վիրավորվել, այդ թվում՝ դեռահաս։
Զապորոժիեի մարզի բնակավայրերից մեկում հարվածի է ենթարկվել նաև հրշեջ-փրկարարական ստորաբաժանումը։ Վնասվել են շենքի տանիքը, պատուհաններն ու դռները, ինչպես նաև հրշեջ մեքենան և մարդատար ավտոմեքենա։ Ստորաբաժանման աշխատակիցները չեն տուժել, իսկ Դնեպրոպետրովսկի մարզի Պավլոգրադի շրջանում հարվածի հետևանքով վնասվել է ձեռնարկություն, իսկ մեկ տղամարդ վիրավորվել է։







