Հյուսիսային Կիպրոսի իշխանությունները շարունակում են որոնել ավելի քան 20 ուղևորի, որոնք անհետ կորել են Կիրենիա նավահանգստից Թուրքիայի Թաշուջու քաղաք մեկնած լաստանավի խորտակումից հետո։ Այս մասին հայտնում է «BBC»-ն։
Վերջին տվյալներով՝ լաստանավում եղել է 267 ուղևոր և անձնակազմի անդամ։ Նրանցից 237-ը փրկվել են, 8 մարդ զոհվել է։
Նշենք, որ «Filojet» ուղևորատար լաստանավը Կիրենիայի նավահանգստից ընդամենը մոտ 6,5 կմ հեռանալուց հետո շրջվել և խորտակվել է։ Վթարի վայրում ծովի խորությունը մոտ 514 մետր է։







