Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասում Վրաստանից Մոսկվա ուղևորվող ավտոբուսը բախվել է «ԿԱՄԱԶ» բեռնատարին։ Վթարի հետևանքով 6 մարդ զոհվել է, ևս 36-ը՝ վիրավորվել։ Այս մասին գրել է «NewsGeorgia-ն»։
Նախնական տվյալներով՝ «Setra» ավտոբուսի վարորդը չի պահպանել թույլատրելի արագությունն ու անհրաժեշտ հեռավորությունը, ինչի հետևանքով բախվել է առջևից ընթացող «ԿԱՄԱԶ»-ին։ Բախումից հետո ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից։
Վիրավորների թվում 11 երեխա կա։ Չորս մարդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ ծանր վիճակում։ Վթարի հետևանքով զոհվածներից մեկը մահացել է հիվանդանոցում։ Առայժմ հայտնի չէ, թե Վրաստանի որ քաղաքից է մեկնել ավտոբուսը։ Ռուսական աղբյուրների տվյալներով՝ ուղևորների մեծ մասը Վրաստանի քաղաքացիներ են։








