Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը։
Հանդիպման ընթացքում նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման ընթացքում հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանն ուղղված աշխատանքի համար։
Խաչատուրյանն ընդգծել է հատկապես 2022 թվականից հետո Հայաստանի և Ֆրանսիայի միջև անվտանգության և պաշտպանության ոլորտներում ձևավորված համագործակցության կարևորությունը։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա խորացման և համագործակցության նոր ուղղությունների ձևավորման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել նաև պաշտպանական, տնտեսական և ապակենտրոնացված համագործակցությանը։
Դեսպան Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նախագահ Խաչատուրյանին փոխանցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի բարեմաղթանքները։







