20-10-2026 / 03:04
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջիկայում երկկողմ առևտուր կսկսվի. Միրզոյան

2026/09/01 13:42
Ադրբեջան, Կարևոր, Հայաստան, Միջազգային, Տնտեսություն, Քաղաքականություն

Հայաստանը և Ադրբեջանը առաջիկայում կարող են անցնել երկկողմ առևտրի։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է, որ հայկական ընկերությունները մոտ օրերս ապրանք կվաճառեն ադրբեջանական ընկերություններին։

Միրզոյանի խոսքով՝ արդեն իսկ ադրբեջանական ընկերությունները հայկական արտադրողներից ապրանք են ձեռք բերել, իսկ այժմ նախատեսվում է նաև Հայաստանից Ադրբեջան ապրանքների վաճառք։ Նա նշել է, որ հոկտեմբերին նախատեսվում է նաև հայ և թուրք գործարարների հանդիպում։

Խոսելով Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի մասին՝ Միրզոյանը հայտնել է, որ քննարկվում է դրա կառավարման հետ կապված ռուսական իրավունքների ձեռքբերման հարցը։ Նա նշել է, որ Հարավկովկասյան երկաթուղու ցանցն ու շարժակազմը արդիականացման կարիք ունեն։ Հայկական կողմն այս հարցը քննարկել է ռուս գործընկերների հետ և առաջարկել է նրանց ունեցած իրավունքները փոխանցել Հայաստանին կամ երրորդ երկրի։

ԱԳ նախարարը անդրադարձել է նաև ՀԱՊԿ-ին և Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Նա նշել է, որ 2022 թվականի սեպտեմբերյան ռազմական բախումներից հետո Հայաստանը դիմել է Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին՝ օգնություն խնդրելով, սակայն անհրաժեշտ աջակցություն չի ստացել։ Միրզոյանի խոսքով՝ Հայաստանը չի պատրաստվում վերականգնել կամ ապասառեցնել իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Միաժամանակ նա նշել է, որ Ռուսաստանի հետ պահպանվում են երկկողմ պայմանագրեր և պարտավորություններ, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում, սակայն ՀՀ-ՌԴ հարաբերությունները, նրա գնահատմամբ, վերանայման և առողջացման կարիք ունեն։

Tags: Հայաստան-Ադրբեջան հարաբերություններ
Նախորդ Լուրը

ԱՄՆ-ն բավարար ռազմական ներուժ ունի աշխարհում սպառնալիքներին հակազդելու համար․ Վենս

Հաջորդ Lուրը

Աշխարհում պետք է բացառել զինված հակամարտությունների հրահրումը. Պուտին

Այլ Լուրեր

Անվտանգություն

Ֆրանսիայում անկարգությունների հետևանքով ձերբակալվել է ավելի քան 2300 մարդ

19/10/2026
Հայաստան

Հայաստանը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը կընդլայնեն համագործակցությունը

19/10/2026
Վրաստան

ԵՄ-ն 38 մլն եվրո կհատկացնի Վրաստանին՝ առանց կառավարության մասնակցության

19/10/2026
Հաջորդ Lուրը

Աշխարհում պետք է բացառել զինված հակամարտությունների հրահրումը. Պուտին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ֆրանսիայում անկարգությունների հետևանքով ձերբակալվել է ավելի քան 2300 մարդ

19/10/2026

Հայաստանը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը կընդլայնեն համագործակցությունը

19/10/2026

ԵՄ-ն 38 մլն եվրո կհատկացնի Վրաստանին՝ առանց կառավարության մասնակցության

19/10/2026

Թրամփը մեղմացրել է ռուսական դիզելային վառելիքի նկատմամբ պատժամիջոցները

19/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)