09-09-2026 / 11:13
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Էյֆելյան աշտարակի աշխատակիցները դադարեցրել են գործադուլը

2026/09/09 09:34
Միջազգային

Փարիզի Էյֆելյան աշտարակը աշխատակիցների մեկօրյա գործադուլից հետո սեպտեմբերի 8-ին վերաբացվել է։ Գործադուլը կապված էր սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած միջադեպի հետ, երբ հինդուական կրոնական կազմակերպության պատվիրակության այցի ընթացքում կին աշխատակիցներին խնդրել էին հեռանալ իրենց աշխատանքային վայրերից։ Այս մասին հայտնում է «BBC»-ն։

Մոտ 100 հոգուց բաղկացած պատվիրակությունը կապված է «BAPS» հինդուական կազմակերպության հետ և սեպտեմբերի 5-ին այցելել է Էյֆելյան աշտարակ։ Աշխատակիցների ներկայացուցիչ Դիան Դավուանի խոսքով՝ պատվիրակության ժամանելուց հետո կանանց խնդրել են հեռանալ, իսկ որոշ աշխատատեղերում նրանց փոխարինել են տղամարդիկ։ Աշխատակիցները դժգոհել են, որ նման վերաբերմունքն անընդունելի է։

Էյֆելյան աշտարակի շահագործմամբ զբաղվող «SETE» ընկերությունը հաստատել է, որ պատվիրակությունը խնդրել էր այցը կազմակերպել այնպես, որ սահմանափակվեն կանանց հետ շփումները։ Ընկերությունը հայտարարել է, որ նման պայմանները չպետք է ընդունվեին, քանի որ դրանք չեն համապատասխանում կանանց և տղամարդկանց հավասարության սկզբունքին։ Փարիզի քաղաքապետ Էմանուել Գրեգուարը հայտարարել է, որ դեպքի հանգամանքները պետք է հետաքննվեն։

«BAPS»-ը ներողություն է խնդրել տեղի ունեցածի համար՝ նշելով, որ, իր տեղեկություններով, որևէ մեկի մուտքը Էյֆելյան աշտարակ չի սահմանափակվել։ Կազմակերպությունը հայտնել է, որ այցը նախապես համաձայնեցվել էր աշտարակի ղեկավարության հետ և կազմակերպվել էր առավոտյան՝ մյուս այցելուներին չխանգարելու նպատակով։

Tags: Ֆրանսիա
Նախորդ Լուրը

Իսլամաբադի հուշագրի կատարումը կարող է թուլացնել տարածաշրջանային լարվածությունը. Արաղչի

Հաջորդ Lուրը

«Զվարթնոցից»՝ Բազել, Վառնա և Վալենսիա․ «Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսում

Այլ Լուրեր

Անվտանգություն

Ուկրաինային կտրամադրվի ևս 3,2 մլրդ եվրո՝ ՌԴ հարձակումներից երկինքը պաշտպանելու համար

09/09/2026
ԱՄՆ

Իրանը հրթիռակոծել է Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմաբազան

09/09/2026
Անվտանգություն

Իսլամաբադի հուշագրի կատարումը կարող է թուլացնել տարածաշրջանային լարվածությունը. Արաղչի

08/09/2026
Հաջորդ Lուրը

«Զվարթնոցից»՝ Բազել, Վառնա և Վալենսիա․ «Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսում

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ուկրաինային կտրամադրվի ևս 3,2 մլրդ եվրո՝ ՌԴ հարձակումներից երկինքը պաշտպանելու համար

09/09/2026

Իրանը հրթիռակոծել է Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմաբազան

09/09/2026

«Զվարթնոցից»՝ Բազել, Վառնա և Վալենսիա․ «Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսում

09/09/2026

Էյֆելյան աշտարակի աշխատակիցները դադարեցրել են գործադուլը

09/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)